ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 915-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02505322) 2024 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված՝ N 319/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 25,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սիգմա-Տել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01842724) 2024 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 313/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի Բաղրամյան 18 և Նիկոլ Դուման 22/1 հասցեներում անվտանգության համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում` 1,930,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |