Գլխավոր տեղեկություն
Номер
N 195-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2024-22.01.2025)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Принят
Մեծամոր համայնքի ավագանի
Дата принятия
13.12.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
13.12.2024
Дата вступления в силу
28.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2024 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտներն ըստ եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:

3․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի:

4․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)՝ համաձայն N 4 հավելվածի:

5․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի

6․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի

7․ Թույլատրել Մեծամոր համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -14

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖԻՐԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՈՒ Ղ Ե Ր Ձ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և « Բյուջետային

համակարգի մասին» ՀՀ օրենքներով Ձեր քննարկմանն է ներկայացվում

Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն:

Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն կազմվել է

համայնքի ղեկավարի հնգամյա ծրագրի դրույթներին համապատասխան:

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Մեծամոր համայնքի 2025 թ. բյուջեով կանխատեսվել են

եկամուտներ` ընդամենը 4567473.4 հազար ՀՀ դրամ;

Մեծամոր համայնքի 2025 թ. բյուջեով սեփական

եկամուտները կանխատեսվել է 1071000․0 հազար ՀՀ դրամ:

Պետական բյուջեից տրվող դոտացիան` 3496473.4 հազար ՀՀ դրամ:

2024 թվականին հարկերի գծով նախատեսվել է 816000.0 հազար ՀՀ դրամ,

 որից՝ 1000.0 հազար ՀՀ դրամ շենք շինությունների գույքահարկ, 15000.0

հազար ՀՀ դրամ հողի հարկ, 300000.0 հազար ՀՀ դրամ անշարժ գույքի

հարկ և 500000.0 հազար ՀՀ դրամ փոխադրամիջոցների գույքահարկ:

Կանխատեսման համար հիմք է հանդիսացել գույքահարկի և հողի հարկի

հաշվարկման և գանձնման հաշվարկները:

 Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարների գծով՝ տեղական տուրքեր նախատեսվել է 25000.0 հազար ՀՀ դրամ:

Պաշտոնական դրամաշնորհների գծով՝ դոտացիա 3496473.4 հազար ՀՀ դրամ՝ հիմք «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը:

 Գույքի վարձակալությունից եկամուտներ նախատեսվել է 55000.0 հազար ՀՀ դրամ, որից հողի վարձակալությունից՝ 45000.0 հազար ՀՀ դրամ, այլ գույքի վարձակալությունից՝ 10000.0 հազար ՀՀ դրամ:

 Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և

ծառայությունների մատուցումից նախատեսվել է 32000.0 հազար ՀՀ դրամ:

Տեղական վճարներ նախատեսվել են 132000.0 հազար ՀՀ դրամ, համայնքի

վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի շինությունների

օրինականացման համար վճարներ նախատեսվել է 10000.0 հազար ՀՀ դրամ:

Այլ ոչ հարկային եկամուտների համար նախատեսվել է 1000.0 հազար ՀՀ դրամ:

 

ԾԱԽՍԵՐ

 

Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեով ծախսերը՝ նախատեսվել են՝ ընդամենը՝ 4567473.4 հազար ՀՀ դրամ, այդ թվում ընթացիկ ծախսերի գծով՝ 44567473.4 հազար ՀՀ դրամ:

Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման կցվում է (հատված 2,3,6):

 

ԾԱԽՍԵՐԸ ԲԱՇԽՎԵԼ ԵՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 01 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 1108840.0 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

 

01 բաժին խումբ 1 դաս 1 «Օրեսդիր և գործադիր մարմիններ» ծրագրով նախատեսվել է 1052090.0 հազար ՀՀ դրամ:

01 բաժին խումբ 3 դաս 3 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 12300,0 հազար ՀՀ դրամ:

 01 բաժին խումբ 6 դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է, ընթացիկ ծախս 44450.0 հազար ՀՀ դրամ:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 04 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 62990.0 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

04 բաժին խումբ 2 դաս 1 «Գյուղատնտեսություն» ծրագրով 32000.0 հազար ՀՀ դրամ

04 բաժին խումբ 5 դաս 1 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրով 30990.0 հազար ՀՀ դրամ:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 05 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 324625.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

 

05 բաժին խումբ 1 դաս 1 «Աղբահանում» ծրագրով 280000.0 հազար ՀՀ դրամ,

05 բաժին խումբ 6 դաս 1 «Կանաչապատում» ծրագրով 44625.0 հազար ՀՀ դրամ,

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 06 ԲԱԺԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 938282,4 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

06 բաժին խումբ 1 դաս 1 «Բնակարանային շինարարություն» ծրագրով նախատեսվել է 90000.0 հազար ՀՀ դրամ,

06 բաժին խումբ 3 դաս 1 «Ջրամատակարարում» ծրագրով 687282.4 հազար ՀՀ դրամ ,

06 բաժին խումբ 4 դաս 1 «Փողոցների լուսավորում» ծրագրով 161000.0 հազար ՀՀ դրամ ընթացիկ ծախս:

 

 

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 08 ԲԱԺԻՆ

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 230605.0 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ

 

08 բաժին խումբ 1 դաս 1՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ»

ծրագրով 1280.0 հազար ՀՀ դրամ:

08 բաժին խումբ 2 դաս1`«Գրադարաններ» ծրագրով 29025.0 հազար ՀՀ դրամ:

08 բաժին խումբ 2 դաս 3` «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ»

ծրագրով 166300.0 հազար ՀՀ դրամ:

08 բաժին խումբ 2 դաս 4` «Այլ մշակույթային հիմնարկներ» ծրագրով

34000.0 հազար ՀՀ դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են համայնքային նշանակության միջոցառումների գծով ծախսերը:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 09 ԲԱԺԻՆ

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 937641,0 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

 

09 բաժին խումբ 1 դաս 1` «Նախադպրոցական կրթություն » ծրագրով

678881.0 հազար ՀՀ դրամ ընթացիկ ծախս

09 բաժին խումբ 2 դաս 2` «Ընդհանուր կրթություն» ծրագրով

2000.0 հազար ՀՀ դրամ

09 բաժին խումբ 5 դաս 1` «Արտադպրոցական դաստիարակություն»

ծրագրով 256760.0 հազար ՀՀ դրամ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 10 ԲԱԺԻՆ

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 51000.0 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

 

10 բաժին խումբ 7 դաս 1` « Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ

դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 51000.0 հազար ՀՀ դրամ:

Սոցիալապես անապահով խավերին մասնակի օգնության համար:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 11

ԲԱԺԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 913490.0 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ

 

11 բաժին խումբ 1 դաս 2` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ»

913490.0 հազար ՀՀ դրամ: Պահուստային ֆոնդը կարող է օգտագործվել տվյալ

տարվա չկանխատեսված ծախսերի համար` միայն համայնքի ավագանու

որոշմամբ:

 

Համայնքի ղեկավար`

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր

համայնքի ավագանու 2024թվականի

դեկտեմբերի 13-ի N 195-ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.01.2025, N 3-Ն 22.01.2025, N 195-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան