Գլխավոր տեղեկություն
Номер
N 451-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2024
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.12.2024
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.12.2024
Дата вступления в силу
01.02.2025

600.0451.30.12.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 դեկտեմբերի 2024 թվականի

N 451-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի N 221-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն որոշման`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով.

«3.1) 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ՝

ա. ջերմաէլեկտրակայաններին, բացառությամբ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին, վաճառվող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 516Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն կազմված 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածի էլեկտրաէներգետիկական համակարգի տարեկան կանխատեսվող հաշվեկշռով (այսուհետ՝ Հաշվեկշիռ) նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝

 

PՋ1 = 46.7 * E, որտեղ՝

 

PՋ1-ը Հաշվեկշռով նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման քանակների համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջերմաէլեկտրակայաններին վաճառվող՝ սույն ենթակետի «ա» պարբերությամբ նշված բնական գազի քանակը գերազանցող բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝

 

PՋ2= 265.81 * E, որտեղ՝

 

PՋ2-ն սույն ենթակետի «ա» պարբերությամբ նշված բնական գազի քանակը գերազանցող բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,»,

2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «1-3-րդ» թվերից հետո լրացնել «, 3.1-րդ» կետադրական նշանը և թիվը:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

30 դեկտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական: