Գլխավոր տեղեկություն
Номер
N 5069-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 26.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
26.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.12.2024
Дата вступления в силу
27.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5069-Ա

«26» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/2-01/128946-1020 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Էլինա Վյաչեսլավի Ասրիյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի թիվ ՍԳ/13870-2024 գրությունը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22082022-010-0069 վկայականը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Երևանի քաղաքապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին տրված թիվ 01/18-07/2-01/128946-1020 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետում «Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գրանցված իրավունքի տեսակը՝ անհատույց (մշտական) օգտագործման» բառերը փոխարինել «Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ անհատույց օգտագործում, կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0116-0002» բառերով,

2) 2-րդ կետում «5.983152 հա» բառերը փոխարինել «5.986623 հա» բառերով,

3) 9-րդ կետում «Մշակել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքին հարող բակային տարածքի վերակառուցման նախագիծ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 03.03.2009թ. հ.2578314 վկայականով ամրագրված հողամասի սահմաններում» բառերը փոխարինել «Մշակել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքին հարող բակային տարածքի վերակառուցման նախագիծ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22082022-010-0069 վկայականով ամրագրված հողամասի սահմաններում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան