ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 896-Ա
«ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ» ԲԵԹԼԵՀԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Միսիոներների բարեգործական կազմակերպության» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 14,288,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Թերեզայի գթության քույրերի» Բեթլեհեմ երեխաների խնամքի կենտրոնի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Միսիոներների բարեգործական կազմակերպության» հայկական մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 06924578) «Էլիտ Արման Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05537917) 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված՝ N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման և անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցման աշխատանքների իրականացում՝ 14,288,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Միսիոներների բարեգործական կազմակերպության» հայկական մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 896-Ա որոշման |
«ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ» ԲԵԹԼԵՀԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Դժվար քայլող երեխաների համար տեղաշարժի հեշտացման, անվտանգության ապահովման և կյանքի որակի բարելավման համար «Մայր Թերեզայի գթության քույրերի» Բեթլեհեմ երեխաների խնամքի կենտրոնի ննջասենյակների, խաղասենյակի, միջանցքների, սանհանգույցի վերանորոգման և անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցում։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հնդկաստան, Կալկաթա մայր տուն «Միսիոներների Բարեգործական կազմակերպություն» (Կալկաթա, Վեսթ Բենգալ, 54Ա, Բոսե Ռոուդ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Միսիոներների Բարեգործական կազմակերպության» հայկական մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նորք-Մարաշ, Լուսինե Զաքարյան փողոց, տուն 37-39, ՀՎՀՀ՝ 06924578) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Լուսինե Զաքարյան 7-րդ փողոց, տուն 37-39 «Մայր Թերեզայի գթության քույրերի» Բեթլեհեմ երեխաների խնամքի կենտրոն, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
14,288,100 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Մայր Թերեզայի գթության քույրերի» Բեթլեհեմ երեխաների խնամքի կենտրոնի տակ գտնվող թվով 19 առանց ծնողական խնամքի մնացած ֆիզիկական և մտավոր արատ ունեցող երեխաներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Խնամքի կենտրոնի 1-ին մասնաշենքի, 1-ին հարկի ննջասենյակների, խաղասենյակի, միջանցքների, սանհանգույցի վերանորոգման և անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցում` 14,288,100 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն- ների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և նախատեսվող գինը |
Խնամքի կենտրոնի 1-ին մասնաշենքի, 1-ին հարկի ննջասենյակների, խաղասենյակի, միջանցքների, սանհանգույցի վերանորոգման և անձրևաջրերի հեռացման համակարգի կառուցման աշխատանքների իրականացում` 14,288,100 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը համագործակցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգոր- ծական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |