Գլխավոր տեղեկություն
Номер
N 2073-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2024
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2024 թվականի N 2073-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

I․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտներ

1. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ․

2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ․

3. «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ․

4. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ․

5. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)․

6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ․

7. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ․

8. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ․

9. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (2 մասնաշենք)․

10. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖ ՖՓԱՊ-ի մասնաճյուղ․

11. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղ․

12. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղ․

13. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղ․

14. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ․

15. ՀՀ ՍԱՏՄ ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման 2 լաբորատորիաներ»․

16. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ․

17. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղ․

18. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղ․

19. ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղ․

20. Իրանի Իսլամական Հանրապետության մզկիթ․

21. Կիևյան մեծ կամուրջ, Հաղթանակի կամուրջ, Դավթաշենի կամուրջ․

22. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Ապարանի, Հալավարի, Սևաբերդի, Դավիթ Բեկի, Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Կառնուտի, Մանթաշի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Հերհերի, Արփի լճի, Թավշուտի, Ազատի, Զանգակատան ջրամբարներ, «Արփա-Սևան» ջրային թունելի 3 տեղամասեր․

23. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Արագածոտնի մարզ՝ Աշտարակի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Աշտարակի N 2 օրվա կարգավորող ջրամբար, Չլկանների կապտաժ, Եզնակի օրվա կարգավորող ջրամբար, Եզնակի պոմպակայան և Ղազարավանի կապտաժ․

24. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Արարատի մարզ՝ Վեդու օրվա կարգավորող ջրամբար, Արևշատի օրվա կարգավորող ջրամբար և Արարատյան 1.2 պոմպակայան․

25. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Արմավիրի մարզ՝ Շահումյանի օրվա կարգավորող ջրամբար, Արմավիրի օրվա կարգավորող ջրամբար և Մյասնիկյանի օրվա կարգավորող ջրամբար․

26. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ Սևանի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Գոմաձորի օրվա կարգավորող ջրամբար, Հացառատի պոմպակայան, Միդեյի Դարի օրվա կարգավորող ջրամբար․

27. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Լոռու մարզ՝ Ստեփանավանի օրվա կարգավորող ջրամբար, Տաշիրի օրվա կարգավորող ջրամբար, Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-1 և Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-2․

28. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզ՝ Կենտրոնական օրվա կարգավորող ջրամբար և Հարավային օրվա կարգավորող ջրամբար․

29. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկի 1 օրվա կարգավորող ջրամբար և Արթիկի 3 օրվա կարգավորող ջրամբար․

30. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Սյունիքի մարզ՝ օրվա կարգավորող ջրամբար- 1, օրվա կարգավորող ջրամբար-2, օրվա կարգավորող ջրամբար-3, Բաղաբերդի օրվա կարգավորող ջրամբար-1, Շինարարների օրվա կարգավորող ջրամբար-2, Սեթենց կապտաժ, Մեղրիի օրվա կարգավորող ջրամբար և Շաքեի կապտաժ․

31. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Վայոց ձորի մարզ՝ Ոստանի օրվա կարգավորող ջրամբար-3, Սառնաղբյուրի օրվա կարգավորիչ ջրամբար, Ջրասարի կապտաժ և Ջերմուկի օրվա կարգավորող ջրամբար․

32. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ՀՀ Տավուշի մարզ՝ Հունուտի օրվա կարգավորող ջրամբար և Բլդանի ջրամբարների մաքրման կայան․

33. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-3 և Շիրակամուտի կապտաժ․

34. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Ոստան, Սառնաղբյուր, Բազմաղբյուր կապտաժներ և դրանց քլորակայաններ․

35. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի երկու հատվածները միացնող Ձորագետի կամուրջ․

36. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Իջևան քաղաքը սնուցող Քարքարուտ ջրամբար․

37. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Գոլովինո և Ֆրոլովո ջրի մաքրման կայաններ․

38. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Նոյեմբերյան քաղաքը սնուցող 5 և 1 օրվա կարգավորող ջրամբար․

39. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Սարի թաղ, Գուգարք օրվա կարգավորող ջրամբարներ․

40. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Լոռու մարզում գտնվող Մեծավան ջրամբար․

41. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Կոտայքի մարզում գտնվող Մարմարիկ ջրամբար․

42. Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտներ՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց․

43. Արտաշատի ջրանցքի գլխամասային ջրառման հիդրոհանգույց։

II․ Կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ կնքված պայմանագրի հիման վրա, պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտներ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումներ․

2. Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի գործառնական կետ․

3. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ․

4. Հրազդանի ՋԷԿ․

5. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ․

6. Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ․

7. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ․

8. Գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ․

9. Այրում-Ախթալա հատվածի թունելը` 2 սողանցքով․

10. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Այրում» երկաթուղային կայարան․

11. Վանաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղեցույցները․

12. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ խմելու ջրի աղբյուրներ` Արարատյան 3-4, Գառնու, Կաթնաղբյուրի, Արզնու, Արզականի, Գյումուշի, Ապարանի, Շոր-Շորի, Ծարավ-աղբյուրի, Ձորաղբյուրի, Երևանի ՀԷԿ-ի․

13. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ օրվա կարգավորող ջրամբարներ` Ջրվեժի, Մհուբի, Ձորաղբյուրի, Էլեկտրալամպերի, Քանաքեռի (ներքին), Քանաքեռի (վերին), Կովկասյան, Աբովյան պուրակի, Քասախի, Դավթաշենի (ներքին), Դավթաշենի (վերին), կաթի կոմբինատի, Լուկաշինի, Արարատյան, Խարբերդի, Արին Բերդի, Մարաշի․

14. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Նուբարաշեն ՕԿՋ․

15. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Քանաքեռ-Զեյթուն ՕԿՋ․

16. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Աէրացիա կայան․

17. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Ջամբուլի ՕԿՋ․

18. Վեոլիա Ջուր» ՓԲԸ Ծիծեռնակաբերդի ՕԿՋ․

19. Վեոլիա Ջուր» ՓԲԸ Խարբերդ-1 ՕԿՋ․

20. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Խարբերդ-2 ՕԿՋ․

21. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հրազդան-5»․

22. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Եղվարդ ՕԿՋ․

23. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Չիմաններ սանիտարական գոտի․

24. «ԶՊՄԿ» ՓԲԸ երկաթուղային արտադրության նավթամթերքների պահատեղեր․

25. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ․

26. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ Էներգոկապ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ

 

Կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին կարող են դասվել միայն ռազմավարական խոցելիության բարձր ռիսկ ունեցող այն օբյեկտները, որոնք հանդիսանում են ճանապարհային կենսական ենթակառուցվածքներ, կամ որոնցում առկա են այնպիսի էներգետիկ կամ այլ տեխնիկական հանգույցներ ու ենթակառուցվածքներ, անվերականգնելի արժեքներ, որոնց ոչնչացումը, վնասումը կամ առհասարակ դրանց դեմ ոտնձգությունը կարող է սպառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությանը, բնակչության կենսապահովմանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային, տեղեկատվական կամ մշակութային անվտանգությանը՝ որպես չափանիշ ընդունելով մարդկային կուտակումը, արժեքների կուտակումը, օբյեկտի տեխնիկական առանցքային հանգույց հանդիսանալը կամ ռազմավարական խոցելիության հավանական մակարդակը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: