Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-297
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.12.2010-26.03.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.14/12(78)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.04.1999
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.05.1999
Дата вступления в силу
14.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

Սույն օրենքը սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և կրթության համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը:

Կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 2. Կրթության բնագավառում օրենսդրության խնդիրները

 

Կրթության բնագավառում օրենսդրության խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.

2) իրավասության բաշխումն ու տարանջատումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև.

3) կրթության համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների և մեխանիզմների ստեղծումը.

4) իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումը և փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար.

2) պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները.

3) կրթական ծրագիր` կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը.

31) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական  վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել  հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.

4) ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան.

5) մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.

6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.

7) (կետն ուժը կորցրել է 10.07.09 ՀՕ-161-Ն)

8) կրթահամալիր` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում.

81) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.

9) քոլեջ` միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.

10) համալսարան` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը.

11) ինստիտուտ` բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ.

12) ակադեմիա (ուսումնական)` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը.

13) կոնսերվատորիա` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը.

14) մասնաճյուղ` ուսումնական հաստատության տարածքային առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ տարբեր կրթական ծրագրեր.

15) ուսումնական կենտրոն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է նախնական ու լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր.

16) լիցենզավորում` ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց.

17) ատեստավորում` ուսումնական հաստատության գործունեության և նրա շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության և մակարդակի գնահատում` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան.

17.1) որակավորում՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.

17.2) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.

18) պետական հավատարմագրում` պետության կողմից` պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումը.

181) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.

19) մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.

20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.

21) դիպլոմավորված մասնագետ` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

22) մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` առնվազն մեկ տարի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

23) հետազոտող` հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

24) ինտերն` բարձրագույն բժշկական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բժշկական բարձրագույն կրթական ծրագրերն ավարտած և առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցում ստացած անձանց.

25) կլինիկական օրդինատոր` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան, որը շնորհվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց` երկուսից մինչև հինգ տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

26) էքստեռն (այսուհետ` դրսեկություն)` ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ամփոփիչ ատեստավորման եղանակով իրականացվող կրթության ձև:

(3-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, 09.10.01 ՀՕ-237, լրաց., փոփ., խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, լրաց. 25.05.05 ՀՕ-137-Ն, խմբ., փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ., խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-20-Ն, խմբ. 28.10.10 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 4. Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն:

2. Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

4. Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

5. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրին համապատասխան:

 

Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

 

Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և բնապահպանական աշխարհայացքի դաստիարակությունը.

2) կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ.

3) կրթության բնագավառում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը.

4) միջազգային կրթական համակարգում ինտեգրացումը.

5) սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը.

6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը.

7) ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը.

8) պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը.

9) ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը:

(5-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները

 

1. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:

2. Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:

Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:

4. Պետական հանրակրթական դպրոցների առաջինից երրորդ դասարանների աշակերտներին պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով, բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

5. Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։

7. Պետությունը նպաստում է, որ կրթական գործունեությանը մասնակցի նաև սփյուռքահայությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 20.11.00 ՀՕ-107, լրաց. 11.12.02 ՀՕ-471-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-137-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն, լրաց. 23.06.10 ՀՕ-111-Ն, 07.10.09 ՀՕ-188-Ն, 28.10.10 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 7. Ուսուցման լեզուն

 

Հայաստանի Հանրապետությունում կրթությունն իրականացվում է «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Կրթության համակարգը

 

Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է:

(8-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 9. Պետական կրթական չափորոշիչները

 

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են` անկախ նրանց ստացած կրթության ձևից և ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից:

 

Հոդված 10. Կրթական ծրագրերը

 

1. Կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են`

1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).

2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ).

2. Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը:

Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) նախադպրոցական.

2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3. Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են`

1) նախնական մասնագիտական (արհեստագործական).

2) միջին մասնագիտական.

3) բարձրագույն մասնագիտական.

4) հետբուհական մասնագիտական:

4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական և մասնագիտական հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով:

5. Լրացուցիչ կրթական ծրագրերը (հանրակրթական և մասնագիտական) նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը և նրանց որակավորման բարձրացմանը:

(10-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 11.  Կրթության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական և սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է և նպատակաուղղված է երիտասարդ սերնդի դաստիարակմանը, պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորմանը, անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման, նրանց ինքնորոշման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական պետության ստեղծմանն ու կատարելագործմանը:

2. Կրթության բովանդակությունն ապահովում է`

1) սովորողների աշխարհաճանաչման ձևավորումը գիտելիքների և կրթական ծրագրերի ժամանակակից մակարդակին (աստիճանին) համապատասխան.

2) սովորողների կողմից ազգային և համամարդկային մշակութային արժեքների յուրացումը.

3) հասարակության կատարելագործումը և ազգի զարգացման նոր մակարդակ ապահովող ժամանակակից անհատի ու քաղաքացու ձևավորումը.

4) հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը:

 

Հոդված 12. Կրթության ձևերը

 

1. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով:

2. Կրթության բոլոր ձևերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը:

(12-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 13. Ուսումնական հաստատությունների տիպերը

 

1. Ուսումնական հաստատությունների տիպերն են`

1) նախադպրոցական.

2) հանրակրթական.

21) նախնական մասնագիտական (արհեստագործական).

3) միջին մասնագիտական.

4) բարձրագույն մասնագիտական.

5) լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.

6) հետբուհական մասնագիտական կրթության:

2. Սույն օրենքին համապատասխան` կրթական ծրագրեր կարող են իրականացվել նաև ոչ ուսումնական հաստատություններում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

(13-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը

 

1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:

2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

41.Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը վերահսկում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին:

5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով:

6. Հիմնական, միջնակարգ կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

7. Դրսեկության ձևով հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձևերով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, խմբ., փոփ., լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 15. Ուսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է դիմորդներին և նրանց ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):

4. Պետական միջին և պետական և ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով:

Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո` քսանօրյա ժամկետում:

(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-63-Ն)

Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ներառում է`

1) կրթության ձևը (առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն).

2) մասնագիտություններն ըստ բուհերի.

3) յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաների անվանումը.

4) քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային).

5) քննության տեսակը` գրավոր (թելադրություն, շարադրություն, թեսթ), բանավոր, հարցազրույց և այլն:

6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:

(15-րդ հոդվածը խմբ. 21.02.00 ՀՕ-36, լրաց. 04.12.00 ՀՕ-114, փոփ., լրաց., խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 09.10.01 ՀՕ-237, խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-338, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ., փոփ. 13.06.06 ՀՕ-139-Ն, լրաց., փոփ. 28.10.10 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը

 

(վերնագիրը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:

2. Հանրակրթական հատուկ ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և կարողությունները:

3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որևէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:

4. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:

Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:

5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

(16-րդ հոդվածը խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը

 

1. Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են`

1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը.

2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը.

3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը.

4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.

5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը.

6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը.

7) դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

2. Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

3. Ընտանիքին աջակցելու համար պետությունն ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ` տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ:

 

Հոդված 18. Հանրակրթությունը

 

(վերնագիրը փոփ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:

2. Հանրակրթության հիմնական խնդիրներն են`

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը.

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը.

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

3. Միջնակարգ կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

4. Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

5. Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը:

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

6. Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:

Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

7. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 13.04.06 ՀՕ-48-Ն, խմբ. 13.06.06 ՀՕ-139-Ն, փոփ., խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 19. Հատուկ կրթությունը

 

(վերնագիրը փոփ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-57-Ն)

2. Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:

4. (մասը հանվել է 25.05.05 ՀՕ-137-Ն)

5. Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

(19-րդ հոդվածը փոփ.16.03.04 ՀՕ-57-Ն, 25.05.05 ՀՕ-137-Ն, 10.07.09 ՀՕ-161-Ն)

 

Հոդված 20. Արտադպրոցական դաստիարակությունը

 

1. Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, և նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

2. Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և տուրիստական կայանների, մարզադպրոցների, առողջարարական ճամբարների և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:

 

Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը

 

1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:

2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը՝ ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(21-րդ հոդվածը խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

 

1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում։

 3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաև անհատական մասնագիտական ուսուցման ձևով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը՝ ըստ մասնագիտությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

(22-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 23. Միջին մասնագիտական կրթությունը

 

1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

2. Մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթության կազմակերպում, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում և ուսումնարաններում, որոնք կարող են իրականացնել նաև հանրակրթական ու արհեստագործական կրթական ծրագրեր:

4. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորում անցած շրջանավարտներին շնորհվում է միջին մասնագիտական որակավորում: Բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(23-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 24. Բարձրագույն մասնագիտական կրթությունը

 

1. Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տարատեսակները` համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:

4. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետևյալ աստիճանները.

1) բակալավր.

2) դիպլոմավորված մասնագետ.

3) մագիստրոս:

5. Դիպլոմավորված մասնագետ պատրաստող բուհերի մասնագիտությունների ցանկը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, իր բնույթին համապատասխան և օրենքով սահմանված կարգով, կրթության պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցրած մասնագիտությունների գծով կարող է իրականացնել նաև հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

(24-րդ հոդվածը խմբ. 28.10.10 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 25. Հետբուհական մասնագիտական կրթությունը

 

1. Հետբուհական մասնագիտական կրթության նպատակը բարձրագույն մասնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումն է:

2. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, օրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական օրդինատորի կրթական ծրագրերով:

(25-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, 14.12.04 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 26. Լրացուցիչ կրթությունը

 

1. Լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են քաղաքացիների և հասարակության կրթական պահանջմունքների բավարարման նպատակով: Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի շրջանակում լրացուցիչ կրթության հիմնական խնդիրն անձի մասնագիտական որակավորման անընդհատ բարձրացումն է:

2. Լրացուցիչ կրթությունն իրականացվում է հանրակրթական, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև անհատական մանկավարժական գործունեության միջոցով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը

 

1. Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

2. Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական ուսումնական հաստատությունն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 26.07.01 ՀՕ-209)

5. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

(27-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.07.01 ՀՕ-209, փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 28. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները

(վերնագիրը խմբ. 14.12.04 ՀՕ-63-Ն)

 

1. Բուհական պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքին:

2. Պրոֆեսորադասախոսական կազմը, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ազատ է դասավանդվող ուսումնական նյութի շարադրման և դասավանդման մեթոդների ընտրության մեջ:

3. Բուհական գիտաշխատողները սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաների ընտրությունը և մշակումն իրականացնելիս ազատ են:

4. Ուսանողներն ազատ են գիտելիքներ ստանալու, հետազոտություններով զբաղվելու` ըստ իրենց հակումների: Նրանք կարող են մասնակցել ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատել պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար), ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս: Այդ պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում` բարձրագույն ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով:

(մասը հանվել է 18.04.01 ՀՕ-174)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական պատվեր` ըստ մասնագիտությունների և ուսումնական հաստատությունների: Բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը:

Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավասու է տնօրինելու սեփական ֆինանսական միջոցները` ապահովելով մասնաճյուղի, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) ֆինանսական գործունեության ինքնուրույնությունը` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Բարձրագույն ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի նախագիծը ձևավորվելուց հետո յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջում հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդում և ներկայացվում կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

8. Երևանի պետական համալսարանը կրթական և գիտամշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են մասնակցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի արտոնություններից:

10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

(28-րդ հոդվածը լրաց. 04.12.00 ՀՕ-114, փոփ., լրաց. 18.04.01 ՀՕ-174, փոփ. 26.07.01 ՀՕ-209, խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, փոփ. 02.10.07 ՀՕ-210-Ն, խմբ. 10.09.08 ՀՕ-162-Ն, խմբ., փոփ. 28.10.10 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 29. Ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները)

 

1. Պետական ուսումնական հաստատության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության կամ պետական համապատասխան լիազորված մարմնի:

2. Համայնքային (թաղային) ուսումնական հաստատության հիմնադիրը համայնքը (թաղը) է` ի դեմս համայնքի ինքնակառավարման մարմինների:

3. Ոչ պետական ուսումնական հաստատության հիմնադիր կարող են լինել ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք:

4. Ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող է հիմնադրել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը

(վերնագիրը խմբ. 26.07.01 ՀՕ-209)

 

1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

(30-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209)

 

Հոդված 31. Ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը

 

1. Ուսումնական հաստատությունն ունի անվանում, որում նշվում է դրա կազմակերպական-իրավական ձևը, գործունեության բնույթը և գտնվելու վայրը:

2. Ուսումնական հաստատության գտնվելու վայրը դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

3. Ուսումնական հաստատության և դրա մասնաճյուղերի անվանումներն ու գտնվելու վայրերը նշվում են հաստատության կանոնադրությունում:

 

Հոդված 32. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը

 

1. Ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը դրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

2. Կանոնադրության պահանջները պարտադիր են ուսումնական հաստատության և դրա հիմնադիրների համար:

3. Ուսումնական հաստատության կանոնադրությունում նշվում են հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հաստատության գտնվելու վայրը, գործունեության առարկան և նպատակները, կառավարման կարգը, տվյալներ` մասնաճյուղերի վերաբերյալ, ուսումնական հաստատության գույքի ձևավորման աղբյուրները, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, ուսումնական հաստատության լուծարման դեպքում` գույքի տնօրինման կարգը:

Ուսումնական հաստատության կանոնադրությունը կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

 

Հոդված 33. Ուսումնական հաստատության վերակազմակերպումը

(վերնագիրը փոփ. 26.07.01 ՀՕ-209)

 

1. Ուսումնական հաստատությունը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան:

2. Ուսումնական հաստատությունը կարող է վերակազմակերպվել միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման ձևերով:

(33-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209)

 

Հոդված 34. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը

 

1. Ուսումնական հաստատությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր:

2. Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ և գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն:

Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումը և գործունեությունը կարգավորվում են սույն օրենքով կամ միջպետական պայմանագրերով:

Մասնաճյուղի ղեկավարները նշանակվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով:

3. Մասնաճյուղերը գործում են իրենց ստեղծող ուսումնական հաստատությունների անունից: Ուսումնական հաստատությունները պատասխանատվություն են կրում իրենց մասնաճյուղերի գործունեության համար:

 

Հոդված 35. Ուսումնական հաստատության լուծարումը

 

1. Ուսումնական հաստատությունը լուծարվում է`

1) հիմնադիրների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ.

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելով` կապված դրա ստեղծման ժամանակ թույլ տրված` օրենքի կամ իրավական ակտերի խախտումների հետ.

3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու դեպքում.

4) ուսումնական հաստատության սնանկության հետևանքով.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ուսումնական հաստատությունը լուծարվելիս դրա պարտատերերի պահանջները բավարարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

3. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուսումնական հաստատության մնացած գույքը հանձնվում է դրա հիմնադիրներին, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Ուսումնական հաստատության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը` դադարեցված, իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանում այդ մասին գրառում կատարելու պահից:

5. Լուծարված ուսումնական հաստատության սովորողների հետագա ուսուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(35-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

 

Հոդված 36.  Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.

3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը.

4) հաստատում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության պետական պատվերը.

5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.

7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(36-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը

 

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

2) վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.

3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.

4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը և պետական հավատարմագրումը.

5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը.

6.1) հաստատում է որակավորման բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.

7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.

8) մշակում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը.

9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները, վերահսկում է դրանց իրականացումը.

10) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգը.

11) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.

12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.

13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.

14) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը և վերահսկումը.

15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների  վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

(37-րդ հոդվածը խմբ. 15.05.01 ՀՕ-187, խմբ., լրաց. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 371. Կրթության պետական տեսչությունը

 

Կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովումը վերահսկողական գործառույթների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կրթության պետական տեսչությունը, որի գործունեությունը կարգավորվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(371-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 38. Հանրակրթության բնագավառում մարզպետի իրավասությունը

 

Մարզպետը`

1) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

3) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

(38-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209)

 

Հոդված 39. Հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասությունը

 

Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորության կարգով`

1) ուսումնական հաստատությունների ինքնակառավարման սկզբունքին համապատասխան աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը

 

1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

2. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, այլ իրավական ակտերին և ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

3. Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:

4. Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են` հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:

Պետական ուսումնական հաստատության տնօրենը, ռեկտորը (պետը) չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

6. Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

(40-րդ հոդվածը լրաց. 21.02.00 ՀՕ-36, փոփ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 08.07.05 ՀՕ-165-Ն)

 

Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

 

1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում.

1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ.

2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք.

3) ուսումնամեթոդական ապահովում.

4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.

5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(41-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209)

 

Հոդված 42. Պետական հավատարմագրումը

 

1. Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:

2. Հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:

3. Պետական հավատարմագրումն իրականացնում է կրթական պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ուսումնական հաստատության և նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա:

4. Պետական հավատարմագրման պայմաններն են`

1) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումը.

2) առանձին մասնագիտության գծով` երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքները.

3) ուսումնական հաստատության գծով` այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայությունը:

5. Նոր մասնագիտություններ բացելու դեպքում ուսումնական հաստատությունը պահպանում է իր պետական հավատարմագրված կարգավիճակը, եթե ապահովված են սույն օրենքի 42 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

6. Պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց:

7. Ուսումնական հաստատությունների մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով` ըստ որակավորման աստիճանների:

8. Ուսումնական հաստատության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (կրթահամալիրների, մասնաճյուղերի) կրթական գործունեությունը լիցենզավորվում, իսկ այդ ստորաբաժանումները և դրանց մասնագիտությունները հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:

9. Պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մակարդակը, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

10. Լիցենզիա և պետական հավատարմագրման վկայական շնորհելու կամ այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

Հոդված 43. Պետական վերահսկողությունն ուսուցման որակի նկատմամբ

 

1. Ուսումնական հաստատությունների լիցենզավորման, ուսուցման որակի պետական վերահսկողության և մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացություն տալու նպատակով` կրթության պետական կառավարման լիազորված մարմինն ստեղծում է լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն: Ծառայության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը, պարբերական ատեստավորումների արդյունքով, կարող է կրթության պետական կառավարման լիազորված մարմին զեկուցագիր ներկայացնել լիցենզավորման, ուսուցման որակի կամ հավատարմագրված մասնագիտությունների` պետական կրթական չափորոշիչների պահանջները չապահովելու վերաբերյալ:

3. Զեկուցագրի ներկայացման համար կարող է հիմք ծառայել սովորողների (ծնողների) ընդհանուր ժողովի որոշումը կամ լիցենզավորման և հավատարմագրման ծառայության պաշտոնական ներկայացումը սովորողների ատեստավորման բացասական արդյունքի վերաբերյալ:

4. Զեկուցագրի հիման վրա պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որոշումն ուսումնական հաստատությունը կարող է բողոքարկել դատարան:

5. Անընդմեջ երկու տարվա ընթացքում սովորողների 50 տոկոսի կրկնակի բացասական ատեստավորման դեպքում տվյալ մասնագիտությունը զրկվում է պետական հավատարմագրից:

6. Մասնագիտության պետական հավատարմագրման վերականգնումը կատարվում է նոր հավատարմագրում ստանալու կարգով:

7. Ուսումնական հաստատություններում և հանրակրթական ու նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթական ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատման, կրթության որակի ապահովման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է կրթության պետական տեսչություն:

(43-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 15.11.05 ՀՕ-234-Ն)

 

Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը

 

1. Ուսումնական հաստատությունը կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում է համապատասխան փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ):

2. Ուսումնական հաստատությունները հավատարմագրված մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում են ավարտական փաստաթուղթ (ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին` զինվորական և դրան համապատասխանող քաղաքացիական կրթության ավարտական փաստաթուղթ):

3. Ոչ պետական հանրակրթական հաստատությունները պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ստանում լիցենզավորման պահից:

4. Ավարտական փաստաթուղթը հավատարմագրված մասնագիտությունների գծով ուսումնական հաստատություններում հաջորդ աստիճանի կրթություն ստանալու համար պարտադիր պայման է:

5. Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Տվյալ մակարդակի կրթությունը չավարտած անձանց տրվում է համապատասխան տեղեկանք:

(44-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-63-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում

 

1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:

2. Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփականատիրոջ գույքի պահպանման և արդյունավետ օգտագործման համար:

3. Ոչ պետական ուսումնական հաստատությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի առանձին տեսակների համար` օրենքով նախատեսված սահմանափակումներից:

4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

(45-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն)

 

Հոդված 46. Պետական և համայնքային ուսումնական հաստատության ֆինանսավորումը

 

1. Ուսումնական հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը:

2. Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից:

3. Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով: Պետական պատվերով ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մեկ սովորողի հաշվարկով` ըստ ուսումնական հաստատության տիպի, իսկ առանձին դեպքերում (լեռնային և սահմանամերձ շրջաններ)` հատուկ չափաքանակներով:

4. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

5. Ուսումնական հաստատությունը չի կարող վճարովի ուսումնական գործունեություն իրականացնել բյուջեից ֆինանսավորվող կրթական գործունեության փոխարեն:

6. Ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական և համայնքների բյուջեներն են:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.

2) սեփական միջոցները, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

7. Պետությունը կրթության բնագավառում ապահովում է բարենպաստ հարկային քաղաքականություն:

(46-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209)

 

Հոդված 47. Ոչ պետական ուսումնական հաստատությունների միջոցները

 

1. Ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

2. Ոչ պետական ուսումնական հաստատության ֆինանսավորման չափանիշները մեկ սովորողի հաշվարկով չեն կարող ցածր լինել պետական համանման ուսումնական հաստատությունների համար պետական չափորոշիչով սահմանված ֆինանսավորման չափանիշներից:

 

Հոդված 48. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան

 

Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է` կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության և կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում և զարգացվում է բյուջետային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի և ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 49. Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը

 

1. Ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

2. Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:

3. Բացառիկ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով կարող են ստեղծվել հանրակրթական համապատասխան հաստատություններ:

4. Պետությունն ապահովում է առանց ծնողական խնամքի մնացած և ծնողական խնամքից զուրկ երեխաների ուսուցումը պետական հանրակրթական հաստատություններում:

5. Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակներով:

6. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

7. Ռազմաուսումնական հաստատությունների սովորողները դրամական բավարարմամբ, հանդերձանքով, սննդով և կացարանով ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալ երկրորդ մասնագիտություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

9. Սովորողներն ատեստավորումը հաջողությամբ անցնելու դեպքում, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իրավունք ունեն տեղափոխվել համապատասխան մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական այլ հաստատություն:

10. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2012-2013 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ` պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Պետական քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը:

(49-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-467-Ն, 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 50. Ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները

 

1. Ուսումնական հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

4. Ուսումնական հաստատությունն ապահովում է աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները:

(50-րդ հոդվածը լրաց. 20.11.00 ՀՕ-107)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 51. Միջազգային համագործակցությունը կրթության բնագավառում

 

1. Կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

2. Ուսումնական հաստատություններն իրավունք ունեն համագործակցել օտարերկրյա ուսումնական, գիտական և այլ կազմակերպությունների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 52. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 53.

(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.05.02 ՀՕ-338)

 

Հոդված 54. Սույն օրենքի 50 հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` 2006 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:

Մինչև 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:

2001 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ, ինչպես նաև 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:

2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձևավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման և փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ (2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողներ), երրորդ և երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:

2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:

(55-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, խմբ. 13.06.06 ՀՕ-139-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 մայիսի 1999 թ.
ՀՕ-297

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2024, ՀՕ-251-Ն 24.06.2024, ՀՕ-297
26.10.2022, ՀՕ-391-Ն 01.06.2023, ՀՕ-297
10.02.2023, ՀՕ-26-Ն 06.03.2023, ՀՕ-297
17.01.2023, ՀՕ-7-Ն 10.02.2023, ՀՕ-297
25.05.2022, ՀՕ-130-Ն 01.08.2022, ՀՕ-297
04.05.2022, ՀՕ-127-Ն 29.05.2022, ՀՕ-297
09.02.2022, ՀՕ-36-Ն 03.03.2022, ՀՕ-297
30.06.2021, ՀՕ-295-Ն 16.01.2022, ՀՕ-297
30.07.2021, ՀՕ-319-Ն 16.08.2021, ՀՕ-297
20.01.2021, ՀՕ-31-Ն 22.02.2021, ՀՕ-297
25.06.2020, ՀՕ-331-Ն 30.06.2020, ՀՕ-297
25.03.2020, ՀՕ-174-Ն 01.05.2020, ՀՕ-297
27.03.2019, ՀՕ-6-Ն 20.04.2019, ՀՕ-297
23.03.2018, ՀՕ-242-Ն 30.03.2018, ՀՕ-297
16.03.2016, ՀՕ-34-Ն 09.04.2016, ՀՕ-297
03.02.2016, ՀՕ-27-Ն 12.03.2016, ՀՕ-297
22.06.2015, ՀՕ-100-Ն 01.08.2015, ՀՕ-297
08.04.2015, ՀՕ-20-Ն 16.05.2015, ՀՕ-297
01.12.2014, ՀՕ-201-Ն 03.01.2015, ՀՕ-297
19.05.2014, ՀՕ-22-Ն 01.01.2015, ՀՕ-297
21.06.2014, ՀՕ-83-Ն 17.07.2014, ՀՕ-297
19.05.2014, ՀՕ-17-Ն 21.06.2014, ՀՕ-297
30.09.2013, ՀՕ-99-Ն 09.11.2013, ՀՕ-297
30.04.2013, ՀՕ-37-Ն 30.05.2013, ՀՕ-297
11.05.2011, ՀՕ-151-Ն 04.06.2011, ՀՕ-297
08.02.2011, ՀՕ-50-Ն 26.03.2011, ՀՕ-297
28.10.2010, ՀՕ-153-Ն 04.12.2010, ՀՕ-297
07.10.2009, ՀՕ-188-Ն 01.08.2010, ՀՕ-297
23.06.2010, ՀՕ-111-Ն 31.07.2010, ՀՕ-297
04.02.2010, ՀՕ-20-Ն 16.04.2010, ՀՕ-297
10.07.2009, ՀՕ-161-Ն 15.08.2009, ՀՕ-297
10.09.2008, ՀՕ-162-Ն 01.11.2008, ՀՕ-297
02.10.2007, ՀՕ-210-Ն 10.11.2007, ՀՕ-297
13.06.2006, ՀՕ-139-Ն 13.07.2006, ՀՕ-297
13.04.2006, ՀՕ-48-Ն 27.05.2006, ՀՕ-297
15.11.2005, ՀՕ-234-Ն 22.01.2006, ՀՕ-297
08.07.2005, ՀՕ-165-Ն 03.09.2005, ՀՕ-297
25.05.2005, ՀՕ-137-Ն 01.09.2005, ՀՕ-297
14.12.2004, ՀՕ-63-Ն 02.03.2005, ՀՕ-297
16.03.2004, ՀՕ-57-Ն 26.04.2004, ՀՕ-297
01.12.2003, ՀՕ-58-Ն 01.01.2004, ՀՕ-297
20.11.2000, ՀՕ-107 01.01.2003, ՀՕ-297
11.12.2002, ՀՕ-471-Ն 01.01.2003, ՀՕ-297
19.11.2002, ՀՕ-467-Ն 26.12.2002, ՀՕ-297
07.05.2002, ՀՕ-338 19.06.2002, ՀՕ-297
09.10.2001, ՀՕ-237 14.11.2001, ՀՕ-297
26.07.2001, ՀՕ-209 01.09.2001, ՀՕ-297
15.05.2001, ՀՕ-187 18.06.2001, ՀՕ-297
18.04.2001, ՀՕ-174 31.05.2001, ՀՕ-297
04.12.2000, ՀՕ-114 28.12.2000, ՀՕ-297
21.02.2000, ՀՕ-36 15.04.2000, ՀՕ-297
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան