Գլխավոր տեղեկություն
Номер
N 4975-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
20.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
20.12.2024
Дата вступления в силу
26.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4975-Ա

«20» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի Հ.3178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԳՄ/15919-2024 գրությունը, Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի հ.3410-Ա որոշումը, հաշվի առնելով քաղաքացի Լիոնիկ Գրիգորյանի՝ ի դեմս ներկայացուցչի 01.10.2024թ. հ.Դ-124087-24 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան, Կենտրոն, Չարենցի փողոց հ.20 շենք հ.6 հասցեում՝ քաղաքացի Լիոնիկ Ցոլակի Գրիգորյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3178-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «Չարենցի փողոց հ.20 շենք հ.6» բառերը փոխարինել «Եղիշե Չարենցի փողոց հ.20 շենք հ.5/1» բառերով:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան