ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իթ» ենթակետով`
«իթ) դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 15 Երևան ՀՕ-149-Ն |