Գլխավոր տեղեկություն
Номер
N 4919-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
17.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
17.12.2024
Дата вступления в силу
21.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4919-Ա

«17» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.25 ՇԵՆՔԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երանիկ Ջալմյան Դե Գարոմանուգույանի լ/ա Վրեժ Ջալըմյանի դիմումը` Կոմիտասի պողոտայի հ.25 շենքի, սեփականության իրավունքով Երանիկ Ջալմյան Դե Գարոմանուգույանին պատկանող հ.2 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26012012-01-0091 վկայական) գործառական նշանակությունը ոչ բնակելի սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.10.2024 թ. հ.Դ-137001-24 եզրակացությունը.

1. Կոմիտասի պողոտայի հ.25 շենքի, սեփականության իրավունքով Երանիկ Ջալմյան Դե Գարոմանուգույանին պատկանող հ.2 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /որպես հասարակական/՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան