Գլխավոր տեղեկություն
Номер
N 193-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2024
Принят
Հրազդան համայնքի ավագանի
Дата принятия
10.12.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
10.12.2024
Дата вступления в силу
19.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2024 թվականի N 193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները 2025 թվականի համար`

1) Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները՝ համաձայն հավելվածի:

2) Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 դրամ:

3) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա) հիմնական շենքերի և շինությունների համար՝

- մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող բնակելի նշանակության, ինչպես նաև մինչև 100քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ,

բ) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

- 100-ից մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ:

- 300-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 70000 դրամ:

- 500 և ավել քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ:

4) Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ:

5) Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա) մինչև 1000 քմ՝ 1000 դրամ,

բ) 1001-5000 քմ՝ 5000 դրամ,

գ) 5001-10000 քմ՝ 10000 դրամ,

դ) 10001 և ավելի քմ՝ 15000 դրամ:

6) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ:

7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցում կատարելու դիմաց փոխհատուցման վճար` 30000 դրամ:

8) Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար`5 000 դրամ:

9) Աղբահանության վճարը սահմանվում է`

ա) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

- ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական` 200 դրամ:

- կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական` 20 դրամ:

բ) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով`

- առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 դրամ,

- հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 դրամ,

- վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 դրամ,

- գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 4 դրամ,

- զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 դրամ,

- արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`8 դրամ:

գ) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 դրամ:

10) Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 9-րդ կետի բ) ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

ա) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար կամ` 3000 դրամ,

բ) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` 10000 դրամ:

11) Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար փոխհատուցման վճար` մեկ էջի համար` 50 դրամ:

12) Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին.

ա) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 100 դրամ,

բ) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 300 դրամ,

գ) մեկ շաբաթվա համար` մինչև 1500 դրամ,

դ) մեկ ամսվա համար` մինչև 5000 դրամ,

ե) մեկ տարվա համար` մինչև 50000 դրամ:

13) Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1 000 դրամ:

14) Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով՝ 300 դրամ:

15) Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար`համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա) բնակելի նշանակության՝ անշարժ գույքի օբյեկտների համար` 5000 դրամ,

բ) հասարակական և արտադրական նշանակության` սույն որոշման 15-րդ կետի

ա) ենթակետով չնախատեսված նշանակության անշարժ գույքի օբյեկտների համար` 15000 դրամ:

16) Համայնքի վարչական տարածքում համայնքապետարանի սեփականություն հանդիսացող հենասյունների վարձակալության վճար յուրաքանչյուր ամսվա համար` ա) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (կապի մալուխների անցկացման դեպքում)` 500 դրամ,

բ) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (ուժային մալուխների անցկացման դեպքում)` 500 դրամ,

գ) հենասյուների վարձակալություն 1 հենասյան համար (գովազդային վահանակներ տեղադրելու դեպքում)` 1000 դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

10 դեկտեմբերի 2024թ.

ք. Հրազդան

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 10-ի

N 193-Ն որոշման

 

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 6000 (վեց հազար) դրամ:

2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի վերահաշվարկ սահմանել.

1) հիվանդության պատճառով չհաճախած օրերի՝ բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք ներկայացնելու դեպքում,

2) երեխայի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու կամ ազատվելու օրվանից:

3. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 3000 (երեք հազար) դրամ, բացառությամբ սույն հավելվածի 3.1 կետի:

3.1 Հրազդանի համայնքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառության ծառայությունից օգտվող մեկ սովորողի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 7000 (յոթ հազար) դրամ:

4. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական.

1) թաեքվոնդո մարզաձևի համար՝ 4000 (չորս հազար) դրամ,

2) մյուս մարզաձևերի և խմբակների համար՝ 3000 (երեք հազար) դրամ:

5. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 3000 (երեք հազար) դրամ: Էստրադայի, քանդակագործության, բատիկի, ասմունքի և դաշնամուրի խմբակների ուսուցումն իրականացնել անվճար:

6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն իրականացնել անվճար:

7. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել թատերական խմբի համար ամսական 10000 (տասը հազար) դրամ:

8. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցված ծառայությունների դիմաց օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.

1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար, ինչպես նաև չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար,

2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողի երեխայի համար,

4) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողի երեխայի համար, որի մոտ սահմանված է ֆունկցիոնալության ծանր և խորն աստիճանի սահմանափակում,

5) Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում բնակվող երեխաների համար:

9. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային հաստատությունների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.

1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,

2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողի երեխայի համար,

4) հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողի երեխայի համար, որի մոտ սահմանված է ֆունկցիոնալության ծանր և խորն աստիճանի սահմանափակում,

10. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ հետևյալ դեպքերում.

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար,

2) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

11. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ հետևյալ դեպքերում.

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար,

2) արցախյան պատերազմներում կամ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ծնողի երեխայի համար,

3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

4) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

12. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի արտոնություններ կիրառել օրենսդրությանը չհակասող այլ դեպքերում՝ համայնքի ավագանու որոշմամբ:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2024 թվական: