ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 183-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 190,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի հարդարում և կահավորում Սպիտակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.12.24 N 904-Ա)
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արթուր Ենոքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 40592954) 2023 թվականի փետրվարի 1-ին կնքված` N 01/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պեմզաբլոկի մատակարարում` 1,615,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գլոբալ Քընսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06951956) 2023 թվականի փետրվարի 8-ին կնքված` N 08/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 16,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մաստեր Գլասս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01308109) 2023 փետրվարի 8-ին կնքված` N 08/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է դռների, պատուհանների և պարագաների մատակարարում` 7,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մաստեր Սիթի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00492798) 2023 թվականի փետրվարի 8-ին կնքված` N 08022023-01 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՎԷՆԻ Մարկետինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02679404) 2023 թվականի փետրվարի 8-ին կնքված` N 08/02/23 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի մատակարարում` 3,754,195 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 12.05.23 N 328-Ա)
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 183-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ»
1. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամաս 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի արտաքին և ներքին հարդարում և կահավորում: |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
190.000.000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մարտի 30-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) արտաքին և ներքին հարդարում` 190,000,000 դրամ, 2) նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ՝ 1) դռների, պատուհանների, վիտրաժների պատրաստում և տեղադրում` 12,000,000 դրամ. 2) ինժեներական համակարգերի կառուցում և մոնտաժում` 7,000,000 դրամ. 3) ներքին վերանորոգման աշխատանքներ` 17,000,000 դրամ. 4) արտաքին հարդարման աշխատանքներ` 20,000,000 դրամ. 5) շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերում՝ 110.000.000 դրամ. 6) կահույք և բակի խաղահրապարակի խաղեր՝ 17,000,000 դրամ. 7) կենցաղային սարքավորումներ՝ 3,000,000 դրամ. 8) բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում՝ 4,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Սպիտակի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
(հավելվածը խմբ. 19.12.24 N 904-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |