Գլխավոր տեղեկություն
Номер
N 904-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
19.12.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 904-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 9-ի

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մանկապարտեզի հարդարում և կահավորում Սպիտակում» ծրագրի մասին» N 183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «150,000,000» թիվը փոխարինել «190,000,000» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Եվրոշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00810471) 2024 թվականի նոյեմբերի 18-ին կնքված՝ N 18/11/2024/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարում` 1,770,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տեֆֆի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02279851) 2024 թվականի նոյեմբերի 18-ին կնքված՝ N 18/11/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 962,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 904-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 183-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ»

 

1.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամաս 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի արտաքին և ներքին հարդարում և կահավորում:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10,

ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10,

ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ,

քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

190.000.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մարտի 30-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) արտաքին և ներքին հարդարում` 190,000,000 դրամ,

2) նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ՝

1) դռների, պատուհանների, վիտրաժների պատրաստում և տեղադրում` 12,000,000 դրամ.

2) ինժեներական համակարգերի կառուցում և մոնտաժում` 7,000,000 դրամ.

3) ներքին վերանորոգման աշխատանքներ` 17,000,000 դրամ.

4) արտաքին հարդարման աշխատանքներ` 20,000,000 դրամ.

5) շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերում՝ 110.000.000 դրամ.

6) կահույք և բակի խաղահրապարակի խաղեր՝ 17,000,000 դրամ.

7) կենցաղային սարքավորումներ՝ 3,000,000 դրամ.

8) բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում՝ 4,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Սպիտակի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան