ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4895-Ա |
«16» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 05.09.2024 թվականին կնքված «ԵՔ–ԳՀԱՇՁԲ-24/144» ծածկագրով գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 7 շենքի 2-րդ բնակարանի վերանորոգման աշխատանքները (այսուհետ՝ աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար»:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին 22.11.2024 թվականին ուղղված գրությամբ՝ «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ս.Կովալենկոն հրաժարվել է կատարել 05.09.2024 թվականին կնքված հ. «ԵՔ–ԳՀԱՇՁԲ-24/144» ծածկագրով գնման պայմանագրով սահմանված պարտավորությունները:
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում՝ սույն թվականի դեկտեմբերի 5-ին և պայմանագիրը դեկտեմբերի 6-ի դրությամբ համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|