ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1994 թ. N 601
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների պահպանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):
2. Փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում (ցանկը կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱստատված է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 14-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 18-ի «ԽՍՀՄ բերվող նշանակալից մշակութային արժեք ներկայացնող առարկաները մաքսատուրքի վճարումից ազատելու մասին» N 1008 որոշումը» N 623 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 18-ի N 235 կարգադրությունը:
ՀԱստատված է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի ապրիլի 17-ի «Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության կանոնադրության հաստատման մասին» N 201 որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով`
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարգավորում է մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը և իր իրավասության սահմաններում հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ:
Քննարկում է մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից ներկայացված բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններին, արխիվներին և գրադարաններին մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ հաստատություններին հանձնելու հարցը»:
Այս կապակցությամբ երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ պարբերություններ:
2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կանոնադրության հաստատման մասին» N 611 որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «մ» ենթակետով`
«մ) «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարգավորում է մշակութային արժեքների արտահանումը և իր իրավասության սահմաններում հսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մասին» N 68 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր կանոնադրության 3-րդ կետը 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման կարգավորումը և իր իրավասության սահմաններում դրանց նկատմամբ հսկողության իրականացումը»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան ստեղծելու մասին» N 77 որոշման 3-րդ կետում «բացառությամբ հնագիտական նշանակություն ունեցող իրերի» բառերից հետո լրացնել «որոնց օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության մասին» N 247 որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`
«ե) Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների նկատմամբ հսկողության իրականացումն իր իրավասության սահմաններում»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» N 585 որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) պատմական, թանգարանային, մշակութային, գիտական արժեք ներկայացնող իրերի օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության մասին» N 291 որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով`
«թ) «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան մշակութային արժեքների արտահանման և ներմուծման կարգավորումը և իր իրավասության սահմաններում դրանց նկատմամբ հսկողության իրականացումը»:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելվող ապրանքների ցանկի (N 2 հավելված) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Մշակութային այն արժեքները, որոնք «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ենթակա չեն արտահանման մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում»:
Նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը (N 4 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4. Մշակութային արժեքներ, որոնց ներմուծումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արգելվում է մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում»: