Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (29.12.2024-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
29.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 1995-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1194-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի աղյուսակում՝
1) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգման հարցեր (ստուգումներ) |
|
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտություն |
41 |
Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտություն |
42 |
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտություն |
43 |
Հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտություն |
44 |
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտություն |
45 |
Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն |
46 |
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտություն |
47 |
Հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրսգրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտություն |
48 |
Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ փակցնելը |
49 | |
». |
2) ուժը կորցրած ճանաչել հետևյալ պարբերությունը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
19.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: