Գլխավոր տեղեկություն
Номер
N 892-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
18.12.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.12.2024
Дата вступления в силу
19.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 892-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 120,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի տների վերանորոգում Սոթքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Բի Էմ Սի Պրոջեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00249682) 2024 թվականի նոյեմբերի 7-ին կնքված՝ N 07/11/24 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի մատակարարում` 7,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Միքս Փեինթս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00843246) 2022 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 20/11/24 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սպիտակ ցեմենտի մատակարարում` 1,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

18.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 892-Ա որոշման

 

«ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

2022 թ.-ի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով Սոթք համայնքում վնասված բնակելի տների ճակատային պատերի և տանիքների

վերանորոգում:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Սոթք գյուղ, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

120.000.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Սոթք գյուղ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 10-ից մինչև հոկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Սոթք համայնքի թվով 146 տների 20,000 քմ ճակատային պատերի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 30,000,000 դրամ.

2) ճակատային պատերի վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 75,000,000 դրամ.

3) տանիքների (25 տուն) վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 15,000,000 դրամ.

4) նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Սոթք համայնքի թվով 146 տների 20,000 քմ ճակատային պատերի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 30,000,000 դրամ.

2) ճակատային պատերի վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 75,000,000 դրամ.

3) տանիքների (25 տուն) վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 15,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չի նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

18.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ