ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2015-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել «Գունդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի 2-րդ փողոց 6-րդ փակուղի 3 հասցեում գտնվող՝ 16059,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց սպասարկման և օգտագործման համար նախատեսված 9,5 հեկտար հողամասը` ընդհանուր 399 647 982 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29112018-10-0010 վկայական) և այլ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ` գույք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Գունդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացնելու պետական գրանցումը ենթակա է իրականացման հողամասի սահմանների հստակեցման և չափագրման տվյալների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2015-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի արժեքը | |||
1. |
Գազամատակարարման պողպատյա խողովակաշարային համակարգ |
1,621,082.33 | |||
2. |
Էլեկտրաէներգիայի մատակարարման ներքին ցանց |
1,543,226.50 | |||
3. |
Պարիսպ /260 հատ ե/բ սալիկներ/ |
893,539.00 | |||
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|