Գլխավոր տեղեկություն
Номер
N 4831-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 16.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.12.2024
Дата вступления в силу
17.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4831-Ա

«11» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՄՈԿԱ ՓՈԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անի Շահենի Հովակիմյանի դիմումը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ.

1. «ՄՈԿԱ ՓՈԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2024-2025 թվականների ձմեռային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի հ.26 հասցեին հարակից 7.5քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման 2024-2025 թվականների ձմեռային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է:

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «ՄՈԿԱ ՓՈԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

  Տ. Ավինյան