Գլխավոր տեղեկություն
Номер
N 2005-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
29.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2005-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետի 22-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22) լաբորատոր-ախտորոշիչ`

ա. արյունաբանական

բ. իմունաարյունաբանական

գ. ընդհանուր կլինիկական

դ. կենսաքիմիական

ե. իմունաբանական

զ. թունաբանական».

2) 1-ին կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1–22.6-րդ ենթակետերով՝

«22.1) հյուսվածքաբանական

22.2) բջջաբանական

22.3) գենետիկական՝

ա. բջջագենետիկական

բ. մոլեկուլային գենետիկական

22.4) մանրէաբանական՝

ա. բակտերիաբանական

բ. վիրուսաբանական

գ. մակաբուծաբանական

դ. սնկաբանական

22.5) բժշկական կենդանաբանություն

22.6) նմուշառում՝

ա. արյան նմուշառում

բ. կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում

գ. շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում».

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 98-րդ ենթակետով`

«98) ոչ բուժական բնույթի՝

ա. ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում

բ. արտադրական հսկողության իրականացում

գ. աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում

դ. շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում».

4) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2029 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան