Գլխավոր տեղեկություն
Номер
N 1118-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.12.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2024
Дата вступления в силу
05.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1118-Ա

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

Հաստատել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-369-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1118-Ա որոշման

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀՕ-369-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

NN ը/կ

 

Իրավական ակտերի տեսակն ու վերնագիրը

 

Իրավական ակտերի նախագիծը ներկայացնելու ժամկետը

 

Իրավական ակտերի նախագիծն ընդունելու ժամկետը

 

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

 

Իրավական ակտի նախագծի ներկայացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը

 

Իրավական հիմքը

 

1.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2024 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

 

2024 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-369-Ն օրենքի 1-ին հոդված

 


Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


04.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան