Գլխավոր տեղեկություն
Номер
N 4759-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
09.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
09.12.2024
Дата вступления в силу
13.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4759-Ա

«09» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 24.09.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԲՄԽԾՁԲ-24/54 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար համայնքային ծառայողների վերապատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԼԱՅՖԹԱՅՄ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր Խ.Ղազեյանի կողմից 07.11.2024թ. ներկայացված թիվ 01/791 գրությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետով, ստուգել է Մասնակցի կողմից հայտով ներկայացված փաստաթղթերից Լիլիա Հակոբյանի, Արմենակ Այվազյանի, Արտակ Ասատրյանի և Լաուրա Պետրոսյանի համաձայնությունները և պարզել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Գնահատող հանձնաժողովը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետով, մերժել է Մասնակցի կողմից ներկայացված հայտը:

Ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ը:

Գնման ընթացակարգի շրջանակում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 04.12.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

 1. «ԼԱՅՖԹԱՅՄ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

 2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

 3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան