ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4653-Ա |
«28» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի Հ.241-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19-ի հ.241-Ա որոշման համաձայն՝ 6,300,000,000.00 (վեց միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 171 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի ավտոբուսներն անհատույց օտարվել (նվիրվել) են «Երևանի Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19-ի հ.241-Ա որոշումը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Երևանի Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 171 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի ավտոբուսների նվիրատվության պայմանագիր:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Գրիգորյանը:
Տ. Ավինյան |