ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ և 8-րդ կետերը «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով`
«11) ծխախոտի արտադրանքի ներմուծման և օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով`
«31) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ կետով`
«32) դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 20 |