Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-114-Ն-44
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2024
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
09.12.2024
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
09.12.2024
Дата вступления в силу
13.12.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-114-Ն-44

 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-98-Ն-35 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-98-Ն-35 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման Հավելվածը լրացնել նոր 6.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Սույն գլխի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնները տարածվում են Դատավորների վրա այն դեպքում, երբ Դատավորի աշխատանքի չներկայանալու ժամերի ընդհանուր տևողությունը ամսվա ընթացքում գերազանցում է 40 ժամը: Նշված ժամկետում չեն հաշվարկվում սույն գլխի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերով, ինչպես նաև Դատավորի անաշխատունակության դեպքով պայմանավորված ժամանակահատվածը»:

2) Որոշման Հավելվածը լրացնել նոր 14.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«14.1. Սույն գլխի 6.1-ին կետով սահմանված հանգամանքն ի հայտ գալու դեպքում Դատարանի նախագահը գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է Դատավորին՝ վերջինիս աշխատանքի արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դատավորի նկատմամբ սույն գլխի 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերով սահմանված կանոնների տարածման վերաբերյալ՝ վեց ամիս ժամկետով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2024 թ. դեկտեմբերի 9

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան