Գլխավոր տեղեկություն
Номер
N 2075-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2022
Дата вступления в силу
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2075-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՈԼԱՐԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍՈԼԱՐԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի (ցանկի 2-րդ և 4-9-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2211 256 և 2211 257 պայմանագրերով սահմանված «Ակբա Լիզինգ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքը ներմուծելուց հետո այն հանձնվելու է «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

(2-րդ կետը փոփ., լրաց. 14.09.23 N 1573-Ա)

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքը կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից սույն ծրագրի շրջանակներում արտոնությամբ ներմուծված և «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2075-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քա-նակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե-կութ-յուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

9406903908

Հավաքովի շենք

Ներմուծվելու է չհավաքված շենք։ Այն իրենից ներկայացնում է մեկ հարկանի արդյունաբերական շինություն։ Շենքն ունի 18,3 մ լայնություն, 42 մ երկարություն և 6,70 մ բարձրություն կողքերից, 7,75 մ բարձրություն մեջտեղից։ Շենքի հիմնակմախքը մետաղական շրջանակային տարածական համակարգ է, որի հեծաններն ու սյուները փոփոխական կտրվածքով երկտավրեր են, որոնք միմյանց ամրացվում են հեղույսմանեկային միացումներով։ Շենքի հիմնակմախքը երկաթբետոնե ժապավենային հիմքերին միացվում է խարսխային անկերներով, որոնք նախապես մոնտաժվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենային հիմքերում բետոնացման ժամանակ։ Շենքի արտաքին պատերը և տանիքը «Սենդվիչ» պանելներից են, որոնք ամրանում են մետաղական կապերին պտուտակներով։ Շենքի մաս են կազմում շենքի դռները, դարպասները, շենքի հավաքմանն անհրաժեշտ բոլոր դետալները՝ հեղույս, մանեկ, տափoղակ, խարսխային անկեր և այլն։

կգ

27 000

Արաբական Միացյալ Էմիրու-թյուններ

Արաբական Միացյալ Էմիրու-թյուններ

18 538 000

 

2.

8705100091

Ավտոամ-բարձիչ

Նոր սերնդի ամբարձիչ գերժամանակակից արտաքին տեսքով և աշխատանքային լավ փորձով: Ամբարձիչի կառուցվածքը հնարավորություն է տալիս ապահովել ավելի երկար և հզոր ծանրաբեռնվածություն։ Ավտոամբարձիչի գաբարիտային չափերը 12600*2500*3450 մմ է։ Ամբարձիչի սլաքի երկարությունը 10,2 մ է, որն առավելագույնը բացվում է մինչև 40 մ։ Ինչքան քիչ է բացված ամբարձիչի սլաքը, այնքան ավելի ծանր բեռ կարող է այն բարձրացնել։ Առավելագույն ծանրությունը բարձրացնում է 3,0 աշխատանքային ռադիուսի դեպքում 25000 կգ, որի դեպքում ամբարձիչի սլաքի երկարությունը 10,2 մ է։ 40+8 մ-ի տակ այն կարող է բարձրացնել 650 կգ, որի դեպքում աշխատանքային ռադիուսը կազմում է 30։ 40 մ-ը ցույց է տալիս ամբարձիչի սլաքի առավելագույն երկարությունը, իսկ 8 մ-ը՝ ամբարձիչի լրացուցիչ երկարացման սլաքի երկարությունը։

կգ/ հատ

30 470/1

Չինաստան

Չինաստան

56 850 000

«լիզինգ» թիվ 2211 256

3.

8462900018

Արտաձգման պրես

Էքստրուզիոն պրեսը թեթև մետաղական պատյանների ուղղակի արտամղմամբ պրոֆիլներ ձևավորելու համար նախատեսված սարքավորում է, ինչպիսիք են ձողերը, խողովակները և տարբեր ձևերի պրոֆիլների այլ տեսակներ: Այս ալյումինե արտամղման պրեսն օգտագործում է հորիզոնական երեք ճառագայթով չորս սյունակ նախալարված կառուցվածքի համար: Մամուլը կարճ հարվածով առջևի բեռնված ձուլակտորով և առաջ էքստրուզիայի ռեժիմով է: Ուղղակի արտամղման աշխատանքը կատարվում է պոմպի միջոցով: Այս մեքենան ունի լավ մեխանիկական, էլեկտրական, հիդրավլիկ բաղադրիչներ, համակարգեր և այլ համապատասխան մեխանիկական օգնական սարքավորումներ: Սարքավորումն ունի թվային կառավարում: Այս կառավարման համակարգերը թույլ են տալիս ճշգրիտ վերահսկել արագությունը, դիրքը և ճնշումը:

կգ/ հատ

150 000/1

Չինաստան

Չինաստան

233 901 200

 
 4.

8504330009 

Հոսանքի կառա-վարման համակարգ 

Այն իրենից ներկայացնում է հոսանքի կառավարման համակարգ, որի հիմնական դերն է հոսանքի ավտոմատ կայունացումը, լարման կայունացումը, փուլային անբավարարության պաշտպանությունը, ինչպես նաև լիարժեք գերտաքացումից պաշտպանվածության գործառույթները։

 

կգ/ հատ

 

21000/ 1

Չինաստան


Չինաստան

 
 

54 630 827

Լիզինգ պայմա-նագիր N 2211 257 

5. 

8462610019 

Հիդրավլիկ պրես 4

կողմանի – 4

հատ 

Այն իրենից ներկայացնում է հիդրավլիկ պրես թվային կառավարմամբ։ 

կգ/ հատ 

 

5000/4

Չինաստան 

Չինաստան 

14 674 080

 

Լիզինգ պայմա-նագիր N 2211 257

6. 

8207301000 

Գործիքներ մետաղների մշակման, դրոշմման համար համապա-տասխան ֆորմայով

Այն իրենից ներկայացնում է գործիքների փոխովի աշխատանքային մասեր, որը կիրառվում է պրեսի մեջ, ունի հստակ չափս, տեսք և անցքեր։

 

կգ

3000 

 Չինաստան

Չինաստան 

 

4 633 920

 

Լիզինգ պայմա-նագիր N 2211 257

7. 

8461509009 

 Կտրող սարքա-վորում

Այն օգտագործվում է ալյումինե դետալների կտրման, սղոցման նպատակով։ Գլխավոր առանձնահատ- կությունը կտրման գործընթացի բարձր արագությունն ու հստակությունն է։

կգ/ հատ 

3000/1 

 

Չինաստան

 

Չինաստան

7 530 120 

Լիզինգ պայմա-նագիր N 2211 257 

8. 

8462900018 

Պրեսի միջոցով պրոֆիլներն իրար միացնող սարք 

Այն իրենից ներկայացնում է սարքավորում, որը պրես անելու միջոցով երկու պրոֆիլները միացնում է իրար, ունի թվային կառավարում։ Այս սարքավորումն առանձնանում է իր բարձր արտադրողա-կանությամբ և ավտոմատացված լինելու հատկությամբ։ Շահագործման ընթացքում մարդկային ռեսուրսի օգտագործումը հասցված է նվազագույնի։ Ունի թվային կառավարում։

 

կգ/ հատ

 

3000/1

Չինաստան 

 Չինաստան

6 178 560 

Լիզինգ պայմա-նագիր N 2211 257 

9.

8461900000 

 Ծակող, կտրող-սղոցող սարք՝ 5 հատ

Այն իրենից ներկայացնում է ծրագրային ավտոմատ կառավարմամբ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ կրակոցով դետալների վրա ստանալ անցքերն անհրաժեշտ ձևավորմամբ։ Երկրորդային մշակման, դակելու, խոր անցքեր անելու անհրաժեշ- տություն այլևս չի լինում։ Արտադրական հզորությունը րոպեում 20-30 հատ է, ունի բարձր արդյունավետություն և արագություն։ Հզորությունը՝ 7,5 կՎտ։ Սղոցի չափսը՝ 305մմ*120

կգ/ հատ 

 5000/1

Չինաստան 

 Չինաստան  

30 892 800

Լիզինգ պայմա-նագիր N 2211 257 

10.

8462610099

Մետաղների

սառը մշակման հիդրավլիկ

մամլիչ

Մետաղների սառը մշակման հիդրավլիկ մամլիչ՝ մետաղի մակերեսը բորբոսից կամ ժանգից մաքրելու համար

կգ

610

Թուրքիա

Վրաստան

6 900 000

      

11.

7601202009

Չմշակված ալյումինից

բիլլետներ

Օգտագործվելու է որպես հումք՝ ալյումինե դետալները արտաձգելու համար

կգ

1 500 000

Թուրքիա

Վրաստան

1 800 000 000

 
 

Ընդամենը

           

2 234 729 507

 

(հավելվածը լրաց., փոփ. 14.09.23 N 1573-Ա, 12.12.24 N 1933-Ա)


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ