Գլխավոր տեղեկություն
Номер
N 201
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1970/ապրիլ
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Дата принятия
17.04.1970
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 1970 թվականի N 201

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության կանոնադրությունը, որը կցվում է:

2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1956 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N Պ-439 ՈՐՈՇՈՒՄԸ:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի

1970 թվականի ապրիլի 17-ի N 201 որոշմամբ 

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածին համապատասխան հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն և իր գործունեության ընթացքում ենթարկվում է ինչպես Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, այնպես էլ ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը իրականացնում է թատերական, երաժշտական, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, էստրադային արվեստի զարգացման և կուլտուր-լուսավորական աշխատանքի ղեկավարությունը հանրապետությունում:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը պատասխանատվություն է կրում արվեստի այդ տեսակների վիճակի և գաղափարական-գեղարվեստական մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաև սովետական մարդկանց կոմունիստական դաստիարակության, նրանց կուլտուրական և էսթետիկական պահանջմունքների առավել լրիվ բավարարման նպատակով կուլտուր-լուսավորական աշխատանքը կատարելագործելու համար:

2. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության գլխավոր խնդիրներն են`

սովետական արվեստի որպես կուսակցականության ու ժողովրդականության լենինյան սկզբունքների վրա հիմնված սոցիալիստական ռեալիզմի արվեստի հետագա զարգացումը.

ինտերնացիոնալիզմի գաղափարների հիման վրա եղբայրական ժողովուրդների կուլտուրաների փոխադարձ հարստացմանն ու մերձեցմանն ըստ ամենայնի աջակցումը.

լենինյան գաղափարների վեհությունը բացահայտող և կոմունիստական կուսակցության ու սովետական պետության գործունեությունը, ՍՍՀՄ ժողովուրդների, հայ ժողովրդի նվաճումները, սոցիալիստական իրականության հարստությունն ու բազմազանությունը ցույց տվող` արվեստի բարձր գեղարվեստական գործերի ստեղծման ուղղությամբ աշխատանքի կազմակերպումը.

կուլտուր-լուսավորական հիմնարկների դերի բարձրացումը բնակչության գաղափարական-քաղաքական դաստիարակության և կուլտուրական աճի գործում.

կուլտուրայի և արվեստի հիմնարկների նյութական բազայի ամրապնդումը և զարգացումը, պետական պլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խիստ պահպանման ապահովումը.

միասնական տեխնիկական քաղաքականության իրականացումը, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի արմատավորումը, արտադրության տեխնիկա-տնտեսական բարձր ցուցանիշների ապահովումը մինիստրության սիստեմի ձեռնարկություններում.

աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, մինիստրության սիստեմի հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների ու փորձի լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը, երիտասարդ, իրենց լավ դրսևորած մասնագետների առաջքաշումը ղեկավար աշխատանքի.

կապիտալ շինարարության իրականացումը իրավասության ենթակա կազմակերպություններում ու ձեռնարկություններում, կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, կառուցվող օբյեկտների ժամանակին շահագործման հանձնումը.

իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսավորումը սահմանված կարգով, դրանց ֆինանսական գործունեության ղեկավարումը, վերահսկողության իրականացումը ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ և վերահսկողական-ստուգողական աշխատանքի կազմակերպումը մինիստրության սիստեմում.

մինիստրության սիստեմի հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների աշխատողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը:

3. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը արվեստի զարգացման և կուլտուր-լուսավորական աշխատանքի ղեկավարումը, որպես կանոն, իրականացնում է թատերական-տեսլարանային ձեռնարկությունների, աշխատավորների դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմների կուլտուրայի բաժինների միջոցով, կառավարում է իրեն ենթակա հիմնարկները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը, աշխատավորների դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմների կուլտուրայի բաժինները, մինիստրության իրավասությանը ենթակա թատրոնները, համերգային կազմակերպությունները, գեղարվեստական կոլեկտիվները, գրադարանները, թանգարանները և թատերական-տեսլարանային ու կուլտուր-լուսավորական մյուս հիմնարկները, երաժշտական ու գեղարվեստական դպրոցները և մինիստրության իրավասությունների ենթակա մյուս հիմնարկները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները կազմում են Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության միասնական սիստեմ:

4. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը և տեղերում կուլտուրայի կառավարման մարմինները իրենց գործնական աշխատանքը կատարում են Հայաստանի սովետական գրողների միության, Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի նկարիչների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Հայկական թատերական ընկերության, Հայաստանի երգչախմբային ընկերության, Պատմական հուշարձանների պահպանման ընկերության, ինչպես նաև արհմիութենական, կոմերիտական և հասարակական մյուս կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցված:

5. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության հրամաններով, ինչպես նաև նորմատիվային մյուս ակտերով ու սույն կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը մինիստրության սիստեմի հիմնարկներում, կազմակերպություններում ու ձեռնարկություններում:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունն իր իրավասության վերաբերող հարցերում ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում այն կատարելագործելու ուղղությամբ և դրանք սահմանված կարգով մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանը:

6. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը իրեն առաջադրված խնդիրներին համապատասխան.

ա) ուսումնասիրում է սովետական արվեստի զարգացման հիմնական տենդենցները. իրականացնում է արվեստի գործերի ստեղծման պետական պատվերները, անց է կացնում մրցանակաբաշխություններ և իրականացնում է դրամատիկական, երաժշտական, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, էստրադային արվեստի բարձր գաղափարական և բարձր գեղարվեստական գործերի ստեղծումն ապահովող այլ միջոցառումներ, կազմակերպում է լավագույն դրամատիկական ստեղծագործությունները և երաժշտական գործերի համար նախատեսված տեքստերը այլ լեզուներից թարգմանելու գործը` դրանք հրապարակայնորեն կատարելու նպատակով.

բ) իրականացնում է թատրոնների, համերգային կազմակերպությունների, գեղարվեստական կոլեկտիվների խաղացանկի գաղափարական ու գեղարվեստական մակարդակի բարձրացման նպատակին ուղղված աշխատանքը և վերահսկողություն է իրականացնում դրա գաղափարական-գեղարվեստական մակարդակի նկատմամբ.

գ) կազմակերպում է համերգային գործունեությունը և հյուրախաղերը, անց է կացնում պրոֆեսիոնալ և ինքնագործ արվեստի փառատոներ ու տասնօրյակներ, գեղարվեստական կոլեկտիվների ու կատարողների մրցանակաբաշխություններ, գեղարվեստական ցուցահանդեսներ, կուլտուր-լուսավորական հիմնարկների ստուգատեսներ և իրականացնում է հայ ժողովրդի ու ՍՍՀՄ ժողովուրդների կուլտուրայի և արվեստի նվաճումների ցուցադրման հետ կապված այլ միջոցառումներ:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը, սահմանված կարգին համապատասխան իրագործում է հրապարակային կատարման համար դրամատիկական լավագույն ստեղծագործությունների ու երաժշտական ստեղծագործությունների տեքստերի թարգմանության աշխատանքի կազմակերպումը, թատերա-տեսլարանային ձեռնարկությունների խաղացանկի կազմումը և հանրապետությունում համերգային գործունեության ու հյուրախաղերի անցկացումը (որոնք նախատեսված են «ա», «բ» և «գ» ենթակետերով).

դ) կազմակերպում է համապետական նշանակություն ունեցող արձանների, հուշարձանների և կիսանդրիների նախագծումը և վերահսկում է արձանների, հուշարձանների ու կիսանդրիների կառուցման գաղափարական մակարդակն ու գեղարվեստական որակը.

ե) վերահսկողություն է իրականացնում պատմական հուշարձանների պահպանման, օգտագործման, նորոգման ու վերականգնման գործի դրվածքի նկատմամբ, գեղանկարչության ու քանդակագործության հուշարձանների (ճարտարապետության հուշարձանների հետ չկապված), գրաֆիկայի ստեղծագործությունների ու դեկորատիվ արվեստի առարկաների, գրական հուշարձանների պահպանման և վերականգնման, ինչպես նաև թանգարանային ունեցվածքի հաշվառման, պահպանման նկատմամբ:

Թանգարանների, Պետական պատկերասրահի և ցուցահանդեսների ֆոնդերը համալրելու համար ձեռք է բերում կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ և այլ ցուցանմուշներ.

զ) նպաստում է հանրապետությունում գեղարվեստական արհեստների զարգացմանը և մասսայական գեղարվեստական արտադրանքի որակի բարձրացմանը.

է) կազմակերպում է բնակչության գաղափարա-քաղաքական դաստիարակության և կուլտուրական մակարդակի բարձրացման ուղղությամբ իր իրավասության ենթակա կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատանքը, զարգացնում է մասսայական գեղարվեստական ստեղծագործությունը. մեթոդական օգնություն է ցույց տալիս մյուս մինիստրությունների և գերատեսչությունների սիստեմի կուլտուր-լուսավորական հիմնարկներին, վերահսկում է նրանց գործունեությունը, սահմանված կարգով կոորդինացնում է գրադարանների աշխատանքը` անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից.

ը) կոորդինացնում է հանգստի և կուլտուրայի զբոսայգիների, այգիների, կանաչ գոտիների, խաղի հրապարակների նյութա-տեխնիկական սարքավորման աշխատանքները. միջոցներ է ձեռնարկում մասսայական հանգստի վայրերում բնակչության կուլտուրական սպասարկման նոր ձևերի զարգացման ուղղությամբ.

թ) սահմանված կարգով մշակում է պետական թատերական-տեսլարանային ձեռնարկությունների և կուլտուր-լուսավորական հիմնարկների ցանցի զարգացման հեռանկարային և ընթացիկ պլանների նախագծերը, քննարկում և հաստատում է իրեն ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների տարեկան, եռամսյակային և ամսական պլանները, ապահովում է այդ պլանների կատարումը.

ժ) միջոցներ է ձեռնարկում կուլտուրայի հիմնարկները սահմանված կարգով հաստատված նորմատիվներին համապատասխան կուլտուրական գույքով, երաժշտական գործիքներով ու տեխնիկական միջոցներով հագեցնելու համար.

ի) կազմակերպում է կուլտուրայի և արվեստի բնագավառի միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը մինիստրության սիստեմի ուսումնական հաստատություններում. կազմակերպում է կուլտուրայի և արվեստի աշխատողների որակավորման բարձրացումը. սահմանված կարգով հաստատում է արվեստի ուսումնական հաստատությունների ծրագրերն ու թույլ է տալիս մասնագիտական առարկաների դասագրքերը և ուսումնական ձեռնարկները հրատարակելու, ինչպես նաև հաստատում է երաժշտական ու գեղարվեստական դպրոցների ուսումնական պլանները. կուլտուրայի և արվեստի համապատասխան աշխատողների ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրություն է ուղարկում որակավորումը բարձրացնելու.

լ) հանձնարարում է ձայնապնակների վրա ձայնագրել հայկական արվեստի և գրականության ստեղծագործությունները.

խ) կուլտուրայի և արվեստի առաջավոր աշխատողներին սահմանված կարգով պարգևատրում է պատվոգրերով, դիպլոմներով և կիրառում է խրախուսման այլ ձևեր.

ծ) կազմակերպում է արտասահմանյան երկրների հետ կուլտուրական կապերի պլանների կատարումը. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ և ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրություն առաջարկություններ է մտցնում կուլտուրական կապերի հարցերի վերաբերյալ.

կ) մինիստրության սիստեմի ձեռնարկություններում ու կազմակերպություններում իրականացնում է սոցիալիստական սեփականության պահպանման միջոցառումներ.

հ) կազմակերպում և վերահսկում է հաշվապահական հաշվառման ու հաշվետվության դրվածքը, քննության է առնում և հաստատում է մինիստրությանը ենթակա վարչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամփոփ հաշվետվություններն ու հաշվեկշիռները. կազմում է Մինիստրության ստեղծագործական, արտադրական ու տնտեսական գործունեության պարբերական ու տարեկան հաշվետվությունները, իրականացնում է մինիստրության սիստեմի հիմնարկների ու ձեռնարկությունների ֆինանսական վերահսկողությունը և կատարում փաստաթղթային ստուգումները:

7. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, այնուհետև մտցվելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը:

Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունները բաշխում է Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրը:

8. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի մեջ մտնում են մինիստրը (նախագահ) և մինիստրի տեղակալներն ըստ պաշտոնի, ինչպես նաև մինիստրության այլ ղեկավար աշխատողներ և կուլտուրայի ու արվեստի առանձին գործիչներ:

Մինիստրության կոլեգիայի անդամներին հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:

9. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում մինիստրության առջև դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, որոշում է մինիստրի տեղակալների, մինիստրության վարչությունների, բաժինների և մյուս ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը մինիստրության գործունեության առանձին բնագավառներ ղեկավարելու համար, ինչպես նաև մինիստրության սիստեմի հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների աշխատանքի համար:

10. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրը մինիստրության իրավասության սահմաններում գործող օրենքների հիման վրա և ի կատարումն այդ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության հրամանների և հրահանգների, արձակում է հրամաններ և հրահանգներ, որոնք պարտադիր են կուլտուրայի տեղական մարմինների, մինիստրության սիստեմի հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրի հրամանները, հրահանգները, ինչպես նաև իր իրավասությանը ենթակա` արվեստի, կուլտուր-լուսավորական աշխատանքի հարցերի վերաբերյալ նրա ցուցումները պարտադիր են Հայկական ՍՍՀ մինիստրությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների և նրանց ենթակա կուլտուր-լուսավորական հիմնարկների համար:

Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրն անհրաժեշտության դեպքում Հայկական ՍՍՀ այլ մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ միասին արձակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:

11. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության կոլեգիան կանոնավոր հրավիրվող իր նիստերում քննության է առնում արվեստի զարգացման, կուլտուր-լուսավորական աշխատանքի հիմնական հարցերը և մինիստրության գործունեության մյուս հարցերը, քննարկում է հիմնարկներին, կազմակերպություններին ու ձեռնարկություններին պրակտիկ ղեկավարություն ցույց տալու մյուս հարցերը, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է մինիստրության վարչությունների, բաժինների, մյուս ստորաբաժանումների, մինիստրության սիստեմի հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների, ինչպես նաև աշխատավորների դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմների կուլտուրայի բաժինների զեկուցումներն ու հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնություններ ծագելու դեպքում մինիստրը իրականացնում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:

12. Արվեստի, կուլտուր-լուսավորական աշխատանքի և մասսայական գեղարվեստական ստեղծագործության զարգացման հիմնական հարցերը քննարկելու համար Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունում ստեղծվում են գեղարվեստական, գիտա-մեթոդական և էքսպերտային խորհուրդներ` կազմված բարձրորակ մասնագետներից, ստեղծագործական աշխատողներից, ստեղծագործական միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Վերոհիշյալ խորհուրդների կազմը և դրանց կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրը:

13. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության կառուցվածքը և ապարատի աշխատողների թվաքանակը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության հետ համաձայնեցնելով:

Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև մինիստրության վարչությունների, բաժինների և մյուս ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրը:

Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրը սահմանված կարգով կազմակերպում է ձեռնարկություններն ու հիմնարկները, ստեղծում է կազմակերպություններ և, անհրաժեշտության դեպքում, փոփոխում դրանց ենթակայությունը մինիստրության վարչություններին, բաժիններին ու մյուս կազմակերպություններին:

14. Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերը և իր անունը կրող կնիք: