ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«03» դեկտեմբերի 2024 թվականի N 136-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 5-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման առաջին կետի՝
ա․ 1-ին ենթակետի «ա» պարբերությունում՝ «746,614․8» թիվը փոխարինել «744,450․8» թվով, «բ» պարբերությունում «2,205,552.0» թիվը փոխարինել «2,203,388.0» թվով:
2) որոշմամբ հաստատված NN 1,2,3,6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (13) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
2024 թ. դեկտեմբերի 3 գ. Ջրվեժ |
Հավելված 1 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 3-ի N 136-Ն որոշման |
|
Հավելված 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 3-ի N 136-Ն որոշման |
|
Հավելված 3 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 3-ի N 136-Ն որոշման |
|
Հավելված 4 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 3-ի N 136-Ն որոշման |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական: