ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 865-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Սօս Սիսթեմս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02605138) 2024 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N ԱԻՆ2704 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, գյուղ Մյասնիկյան 2 հողատարածք հասցեում ներօբյեկտային սարքի մատակարարման, ինչպես նաև մոնտաժման, լոկալ ցանցին միացման աշխատանքների իրականացում՝ 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և բաժանորդային ծառայությունների մատուցում ամսական՝ 4,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մաքրություն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02275509) 2024 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 134/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, ՔՈԱՖ Սմարթ ավանի կենցաղային աղբի, թափոնների հեռացման աշխատանքների իրականացում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
09.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |