Գլխավոր տեղեկություն
Номер
N 870-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
09.12.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.12.2024
Дата вступления в силу
10.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 870-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 665-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 05536278) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 665-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ոսկե Ագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01237057) 2024 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-24/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անկողնային, հիգիենայի և խոհանոցային պարագաների, տնտեսական ապրանքների ու հողաթափերի ձեռքբերում` 510,783.36 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02704414) 2024 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀԱՊՁԲ-24/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ դյուրակիր համակարգչի, երեք համակարգչի և մեկ կենցաղային սառնարանի ձեռքբերում` 981,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ