ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 862-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 465-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00912455) «Էներջի պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01018811) 2024 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տարածքի վարձակալություն` ամսական 77,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 3-ի «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող «Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» N 465-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |