Գլխավոր տեղեկություն
Номер
N 4665-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 04.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.11.2024
Дата вступления в силу
05.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4665-Ա

«29» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Քրիստինե Ալեքսանյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառելու մասին:

 Հակոբ Զեյջանի Մանուկյանը, Քրիստինե Խաչատուրի Ալեքսանյանը, Վալենտինա Միհրանի Մանուկյանը, Հակոբ Միհրանի Մանուկյանը հանդիսանում են զոհված Միհրան Հակոբի Մանուկյանի համապատասխանաբար` հայրը, այրին, դուստրը, որդին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ԶԱՍՊՎՀԳՎ 02.06.2021թ. հ.հ.36/3282, 36/3281, 36/3279 և 36/3280 տեղեկանքների համաձայն՝ շահառուները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 4-ի նիստի արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 18.10.2021թ. հ.ՊՆ/510/5598-21 գրությունը.

1. Զոհված /մահացած/ զինծառայող Միհրան Հակոբի Մանուկյանի ընտանիքի անդամներ՝ Հակոբ Զեյջանի Մանուկյանին, Քրիստինե Խաչատուրի Ալեքսանյանին, Վալենտինա Միհրանի Մանուկյանին, Հակոբ Միհրանի Մանուկյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան