Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 101
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.08.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
23.09.2015
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿԱՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող նավթային և գազային հորատանցքերի հորատման և շահագործման համար օգտագործվող` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 22 000 1, 7304 22 000 2, 7304 22 000 9, 7304 23 000 1, 7304 23 000 2, 7304 23 000 9, 7304 24 000 1, 7304 24 000 2, 7304 24 000 3,7304 24 000 4, 7304 24 000 5, 7304 24 000 6, 7304 24 000 9, 7304 29 100 1, 7304 29 100 2, 7304 29 100 3, 7304 29 100 9, 7304 29 300 1, 7304 29 300 2, 7304 29 300 3, 7304 29 300 4, 7304 29 300 9, 7304 29 900 1 և 7304 29 900 9 ծածկագրերով դասակարգվող պողպատե անկար խողովակների նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ հակագնագցման տուրքի ներդրման եղանակով՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափով (բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված խողովակների տարատեսակների), և հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանել 5 տարի։

2. Հավանություն տալ արտադրողների կողմից թիվ 3 հավելվածի ցանկի համաձայն ընդունված գնային պարտավորություններին։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված մարմիններին ուղարկել սույն Որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.

վերահսկողություն իրականացնել սույն Որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.

արտադրողների կողմից սույն Որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված պարտավորությունների խախտման կամ հետկանչման դեպքում ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին համապատասխան ծանուցման ուղարկումը։

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին հանձնարարվում է՝

ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ առաջնորդվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանումով.

չգանձել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը սույն Որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող՝ սույն Որոշման 1–ին կետում նշված խողովակների նկատմամբ՝ պայմանով, որ ներկայացվի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդպիսի արտադրողի կնիքով վավերացված՝ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևի հավաստագիրը.

ապահովել սույն Որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված և սույն Որոշման 3–րդ կետի չորրորդ պարբերությունում նշված ծանուցմամբ անվանակարգված արտադրողների կողմից պատրաստվող՝ սույն Որոշման 1–ին կետում նշված խողովակների նկատմամբ սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից այդպիսի ծանուցումն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ՝

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի (մաքսային արժեքի տոկոսների) դրույքաչափը

Պողպատե անկար խողովակներ, որոնք կիրառվում են նավթային և գազային հորատանցքերի հորատման և շահագործման համար

Tianjin Pipe Manufacturing Со., Ltd. (No. 396, Jintang Road, Dongli District, Tianjin, China)

31.00

 

Hengyang Valin Steel Tube Co., Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China); Hengyang Valin MPM Co, Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China)

25.21

 

Hunting Energy (Wuxi) Co. Ltd. (Lot No. 48, Phase 5, Shuo Fang Industrial Park, New District, Jiangsu Province, 214142 Wuxi City, China)

12.23

 

Shanghai Hilong Drill Pipe Co., Ltd. (No. 1825-1, Luodong Road, Baoshan District, Shanghai, China); Nantong Hilong Steel Tube Co., Ltd. (Xinghong Town, Sanchang Town, Haimen City, Jiangsu Province, China); Shanghai Tube-Cote Petroleum Pipe Coating Co., Ltd. (No. 669 Jinle Road, Yuepu Industrial Zone, Baoshan District, Shanghai 200941, China)

12.30

 

Shengli Oil Field Freet Petroleum Equipment Co., Ltd. (No. 203, Nanyi Road, Dongying District, Dongying City, Shandong Province, China); Shengli Oil Field Freet Petroleum Steel Pipe Co., Ltd. (Shengli Industrial Zone, Nan’er Road, Dong Ying City, Shandong Province, 257082, China); Jiangsu ChangBao Steel Tube Limited

23.18

 

Co. (No. 558, Yanling Dong Road, Changzhou City, Jiangsu Province, China); Jiangsu ChangBao Precision Steel Tube Co., Ltd. (Jinwu Road No. 88, Jintan, Jiangsu Province, China); Shandong Molong Petroleum Machinery Co., Ltd. (No. 999, WenSheng Street, Shouguang City, Shandong Province, China); Dongying Weima Petroleum Drilling Tools Co., Ltd. (East of Quzhou Road, North of Fuqian Street, Economic Development Zone, Dongying City, Shandong Province, China); Tianjin Tiangang Special Petroleum Pipe Manufacture Co., Ltd. (Jinnan Development Zone (ShuangGang), Tianjin City, China); Tianjin BinHai TianCheng Drill Equipment Co., Ltd. (Jinnan Development

 
 

Zone (East Zone), Tianjin City, China); Dalipal Pipe Company (Gong Nong Road, Cangzhou City, Hebei Province, 061000, China); Anhui Tianda Oil Pipe Company Limited (Zhengxing Road, Tongcheng Town, Tianchang City, Anhui Province China); Pan Gang Group Chengdu Steel & Vanadium Co., Ltd. (Tuanjie Nanlu 268, Qingbaijiang District, Chengdu, Sichuan, China); Baoji Petroleum Steel Pipe Co., Ltd. (No. 1, Binhe Road, Baoji City, Shaanxi Province, China)

 
 

այլ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

 

ՑԱՆԿ

 

 խողովակների այն տարատեսակների, որոնց նկատմամբ հակագնագցման տուրքը գանձման ենթակա չէ

 

"Specification for Rotary Drill Stem Elements (ANSI/API Specification 7-1)" ստանդարտի 10–րդ կետի՝ թիվ 1 լրացմամբ (2007 թվականի մարտ) կատարված փոփոխությունների խմբագրությանը համապատասխան արտադրվող հորատման խողովակներ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

 

ՑԱՆԿ

 

այն արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հաստատվել են

 

Արտադրող

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը

1. Tianjin Pipe Manufacturing Co., Ltd. (No. 396, Jintang Road, Dongli District, Tianjin, China)

15 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 160կոնֆ/АО16

2. Hengyang Valin Steel Tube Co., Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 153կոնֆ/А016

3. Hengyang Valin MPM Co., Ltd. (10 Dalixincun, Hengyang City, Hunan Province, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 153կոնֆ/А016

4. Hunting Energy (Wuxi) Co. Ltd. (Lot No. 48, Phase 5, Shuo Fang Industrial Park, New District, Jiangsu Province, 214142 Wuxi City, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 154կոնֆ/А016

5. Shanghai Hilong Drill Pipe Co., Ltd. (No. 1825-1, Luodong Road, Baoshan District,— Shanghai, China)

10 հունիսի 2015 թվականի թիվ ՎԻՊԴ՝ 157կոնֆ/АD 16

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 101 որոշման

 

(ձև)

 

Արտադրողի հավաստագիրը

1. Պարտավորություններն ընդունած արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, գտնվելու վայրը)

6. Հաշիվ–ապրանքագիրը (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Ապրանքի մասին տեղեկություններ

Համարը ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Զտաքաշը

(տոննա)

Գինը (ԱՄՆ դոլար)

Արժեքը (ԱՄՆ դոլար)

   

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9–րդ կետում նշված ապրանքների՝ արտահանման նպատակով վաճառքը դեպի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք կատարվում է՝ պահպանելով ընդունված պարտավորությունները։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկատվությունը ամբողջական է և ճիշտ։

_________________________

(ամսաթիվ)

Ստորագրություն_________________

      (Կ.Տ.)

Ազգանուն, անուն, հայրանուն____________________________

Վավեր է տրամադրման օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում

 

Ծանոթագրություններ՝

1. Հավաստագրի 1–ին և 3–րդ կետերը լրացվում են անգլերենով։ Հավաստագրի մնացած կետերը լրացվում են ռուսերենով։

2. Հավաստագրի 4–րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

3. Հավաստագրի 6–րդ կետում նշվում են ապրանքի առաջին անկախ գնորդի հասցեով ներկայացված հաշիվ–ապրանքագրի ամսաթիվը և համարը՝ պարտավորությամբ նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

4. Հավաստագրի 8–րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որի միջոցով իրականացվում է ապրանքի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

5. Հավաստագրի 9–րդ կետում թվերով նշվում է ապրանքի արժեքը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի առաջին անկախ գնորդին փաստացի վճարված կամ վճարման ենթակա արժեքը՝ պարտավորությամբ նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

6. Հավաստագրի բնօրինակն ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետության մաքսային մարմնին։ Չի թույլատրվում արտադրողի հավաստագիրը ներկայացնել մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո։

7. Հավաստագրի մեջ ուղղումներն ու (կամ) լրացումները կատարվում են արտադրողի կնիքով վավերացվող տեղեկություններում սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու, դրա վրա տպելու կամ ճշգրտված տեղեկությունները ձեռքով ներմուծելու միջոցով։ Արտադրողի հավաստագրում չի թույլատրվում ջնջումների, ինչպես նաև սահմանված կարգով չվավերացված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը։

8. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում նաև հետևյալ դեպքերում՝

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը,

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում մաքսային հայտարարագրում նշված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի ստույգ նույնականացում,

ներկայացված հավաստագրում կան ջնջումներ և (կամ) սահմանված կարգով չվավերացված ուղղումներ և (կամ) լրացումներ,

հավաստագրում ներկայացված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի տպվածքների նմուշներին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան