ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի սեպտեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) 9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`
9.6.1.1. |
հանրապետական սփռման համար` տարեկան |
բազային տուրքի |
9.6.1.2. |
մայրաքաղաքային սփռման համար` տարեկան |
բազային տուրքի |
9.6.1.3. |
տարածքային սփռման համար` տարեկան |
բազային տուրքի |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.7.1. թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար`
9.7.1.1. |
հանրապետական սփռման համար` |
բազային տուրքի |
9.7.1.2. |
մայրաքաղաքային սփռման համար` |
բազային տուրքի |
9.7.1.3. |
տարածքային սփռման համար` |
բազային տուրքի |
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման համար`
9.7.3.1. |
Երևանում և մեկ կամ մի քանի մարզերում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի |
9.7.3.2. |
Երևանում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի |
9.7.3.3. |
մեկից ավելի մարզերում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի |
9.7.3.4. |
մեկ մարզում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|