Գլխավոր տեղեկություն
Номер
N 2806-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 26.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
24.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
24.07.2024
Дата вступления в силу
27.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2806-Ա

«24» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Գ-1 ԹԱՂԱՄԱՍ Հ.4/63 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Թերեզա Ստեփանի Նիկողոսյանի ԵՎ Արմեն Համլետի Նիկողոսյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.11.24 N 4556-Ա)

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 03.05.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 29.04.2022թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (16.05.2022թ. հ.Դ-19610-22, 16.10.2023թ. հ.Դ-126354-23, 28.03.2024թ. հ.Դ-41177-24).

1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից 11.11.2021թ. տրված հ.01/18-Ն-2134-1875 շինարարության թույլտվությունը:

2. Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս հ.4/63 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08022016-01-0020 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.202287KHAX) քաղաքացի Թերեզա Ստեփանի Նիկողոսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 356.27 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։

(2-րդ կետում 25.11.24 N 4556-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1343495 (մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան