ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1893-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 1,240,423,000 դրամ սկզբնական արժեքով քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի ½ շենք 296 տարածք հասցեում գտնվող 1719,96 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.65827 հա հողամասը՝ սեփականատերը բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0.65827 հա հողամասի և 12091,72 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 171996/4703498 բաժնային սեփականության իրավունք (վկայական N 29122017-01- 0418) և քաղաք Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/6 հասցեում գտնվող 0.1030 հա մակերեսով հողամասը (վկայական N 29122017- 01-0457) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|