Գլխավոր տեղեկություն
Номер
N 1893-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2024
Дата вступления в силу
06.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2024 թվականի N 1893-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 1,240,423,000 դրամ սկզբնական արժեքով քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի ½ շենք 296 տարածք հասցեում գտնվող 1719,96 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.65827 հա հողամասը՝ սեփականատերը բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0.65827 հա հողամասի և 12091,72 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 171996/4703498 բաժնային սեփականության իրավունք (վկայական N 29122017-01- 0418) և քաղաք Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/6 հասցեում գտնվող 0.1030 հա մակերեսով հողամասը (վկայական N 29122017- 01-0457) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ