Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն.-0646-1
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.04.1996-04.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/11(1015) հոդ. 280, 15 հունիսի 1996
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
02.06.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
02.06.1992
Дата вступления в силу
20.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված հաշմանդամության հանգեցնող մասնագիտական հիվանդությունների ցանկը (հավելված հ.1):

2. Հաստատել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները.

- թատերական և թատերական-հանդիսային ձեռնարկությունների որոշ կատեգորիաների դերասաններ

- երկրաբանական-հետախուզական արշավախմբի աշխատողները

- լուսավորության բնագավառի աշխատողները

- քաղաքացիական ավիացիայի և թռիչքային փորձարկման անձնակազմի առանձին կատեգորիաների աշխատողներ

- առանձին կատեգորիաների մարզիկներ:

3. Կենսաթոշակի անցնելու համապատասխան աշխատանքային ստաժի չափն ու տարիքը (հավելված հհ. 2-7):

4. Հաշվի առնելով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը և սպասվելիք վարչատարածքային փոփոխությունները, մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան որոշման ընդունումը հետաձգել այն շրջանների ցուցակների հաստատումը, որտեղ աշխատած ժամանակը աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում է արտոնություններով:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


2 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հ.ն.-0646-1

 

Հավելված հ. 1

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 


Հիվանդության անվանումը

Հիվանդություն առաջացնող մասնագիտական վնասակարությունները

Այն մասնագիտությունների և արտադրությունների օրինակներ, որոնցում տվյալ հիվանդությունը հանդիպում է առավելապես կամ բացառապես


1

2

3


1. Թունավորումներ (սուր

և քրոնիկական ու դրանց հետևանքները)

Թունավոր ազդեցություն ունեցող նյութեր

բոլոր այն աշխատանքները, որոնց ընթացքում հարկ է լինում շփվելու թունավոր ազդեցություն ունեցող նյութերի հետ

2. Պնևմոկոնիոզներ` սիլիկոզ, սիլիկատոզներ (ասբեստոզ, անտրակոզ, տալկոզ և այլն), փոշային ֆիբրոզ մաքուր ձևով կամ թոքերի տուբերկուլյոզի հետ զուգորդված (կոնիոտուբերկուլյոզ) կամ խառը ձևերը (սիլիկոանտրակոզ,

սիլիկոսիդերոզ և այլն)

ազատ կամ կապված վիճակում սիլիցիումի երկթթվուկ պարունակող փոշու, ինչպես և արտադրական փոշու մի քանի այլ տեսակների (ածխային, էլեկտրազոդման, տալկային, փայլարային, ճենապակու և հախճապակու, ֆերիտային, հերձաքարային, հրակավային, մագնեզիտային փոշի, նավթային և ձյութային կոքսի փոշի և այլն) երկարատև ներշնչումը

ստորերկրյա լեռնային աշխատանքներով զբաղվող աշխատողներ (հանքակոմբայնի, ռանդող սարքերի, ներհատող, ներհատող-բարձող մեքենաների, հորատող հաստոցի մեքենավարներ, զառիթափ շերտերում հանքահատ մուրճերի հորատողներ, մաքրման հանքախորշերի հանքաբանվորներ, լեռնահանքերի հորատանցողներ, պայթեցնողներ, պայթեցնող վարպետներ, վերանորոգող-ամրացնողներ, հանքահոր մեքենաների և մեխանիզմների 

մեքենավարներ, հանքային վարպետ): Ավազաշիթ մաքրողներ, փշրաշիթ մաքրողներ, հողագործներ, կաղապարողներ, կաղապարամատագործներ, դրվագողներ, շրջահատողներ, ձուլվածք մաքրողներ: Քարեր, հանքապարներ և ասբեստ արդյունահանող ու մշակող բանվորներ: Հախճապակյա և ճենապակյա իրերի արտադրության, կերամիկայի, ապակու և դինասի արտադրության բանվորներ: Հղկող, էլեկտրաձուլող, էլեկտրազոդող բանվորներ և այլն 

3. Բիրիլիոզ բերիլիումի և դրա միացությունների փոշին, գազը, մեգը շնչելը բերիլիումի և դրա միացությունների կորզման, ստացման և մշակման տեղամասերում, հրակայուն նյութերի, բերիլիումի օքսիդից տարբեր նյութերի, փոշեմետալուրգիայի արտադրությունում, բերիլիում պարունակող հալվածքների զոդման և ձուլման տեղամասերում աշխատողներ
4. Քրոնիկական փոշային բրոնխիտ հանքային փոշի (կվարց պարունակող, ածխային, կրային կրաքարային, մետաղական և այլն), օրգանական (ալյուրային, հատիկային, պլաստմասսայի, բամբակային, տորֆային, մազե, բրդյա), անտիբիոտիկների և այլ փոշիներ շնչելը 2-րդ կետում նշված մասնագիտություններ, ալյումինի գործարանների էլեկտրոլիզային արտադրամասերի, կրի արտադրության, ալրաղաց արտադրության բանվորներ, հացաթխման արտադրության մեջ պարկեր թափ տվողներ, ալյուր լցնողներ: Կտավհատի, կանեփի, բամբակի, ջութի, կենաֆի, թաղիքային արտադրության մեջ զբաղված բանվորներ, որոնք կապված են փոշու հետ
5. Քրոնիկական թունավոր բրոնխիտներ, պնևմոսկլերոզներ գրգռիչ թունավոր նյութերի ազդեցությունը (ծծմբային գազ, քլոր, ազոտի օքսիդ, կրի փոշի և այլն) քիմիական, մետալուրգիական և այլ արտադրությունների (ինչպես և լաբորատորիաների) աշխատողներ, ովքեր ենթարկվում են գրգռիչ թունավոր նյութերի ներգործությանը
6. Թոքերի էմֆիզեմա աշխատանքի պրոցեսում սիստեմատիկ լարված արտաշնչումներ ապակի փչողներ, փողային գործիքների վրա նվագող երաժիշտներ
7. Բրոնխիալ ասթմա ալերգեն հատկություններ ունեցող արտադրական նյութերի ներգործությունը, անտիբիոտիկներ, ալկալոիդներ, լուծողական նյութեր, վիտամիններ, քրոմային, ցեմենտային, ուրսոլի, սադափի, փոշու, ծծմբի կոլչեդանի, իպեկակուանի, ալրի, մազերի և այլ փոշիներ, ինչպես և ֆորմալդեհիդ, քրոմպիկ և այլ գրգռիչ գազեր մորթեգործներ, մորթեղեն արտադրության ներկողներ, արհեստական կաշվի արտադրության բանվորներ: Փայլար փշրողներ, կալիբրողներ, կոտրատողներ, քրքրողներ, քիմիական արտադրության, ալյումինի գործարանների էլեկտրոլիզի արտադրամասերի բանվորներ: Անտիբիոտիկների սինթետիկ նյութերի արտադրության բանվորներ, նշված նյութերի հետ շփում ունեցող գյուղատնտեսության աշխատողներ և այլն
8. Վարակիչ և մակաբուծական հիվանդություններ` համասեռ այն վարակին, որի հետ աշխատողները շփվում են իրենց աշխատանքում (տուբերկուլյոզ, բրուցելյոզ, սիբիրախտ, խլնախտ, կատաղություն, կարկամախտ, տիզային ուղեղաբորբ, անկիլոս-տոմիդոզ, ԿՈՒ դողերոցք, օրնիտոզ, տոքսոպլազմոզ և այլն) ա) վարակիչ հիվանդների կամ վարակված նյութերի հետ շփումը հակատուբերկուլյոզային և վարակիչ հիվանդների կամ նյութերի հետ շփվող այլ ինֆեկցիոն հիմնարկների բոլոր աշխատողները, ինչպես և տուբերկուլյոզային հիվանդների համար ստեղված բժշկաաշխատանքային արհեստանոցների և այլ հիմնարկների աշխատողները, տեղամասային բժիշկները
  բ) շփումը հիվանդ կենդանիների, թռչունների կամ կենդանական ու բուսական ծագում ունեցող վարակված նյութերի (կաշի, բուրդ, խոզի և ձիու մազ, միս, կաշվի, մորթու հումք, օգտաթափոնք, հատիկ, բամբակ և այլն) հետ

անասնաբուժական անձնակազմը, որը սիստեմատիկաբար շփվում է վարակիչ կենդանիների, թռչունների հետ:

Մորթու, կաշվի և դրա հումքի մշակմամբ զբաղված բանվորներ. անասնաբուծական տնտեսությունների բանվորներ, միսկոմբինատների, սպանդանոցների անասուններին անմիջականորեն սպասարկող, թափոններ վերամշակող գործարանների աշխատողներ, սնկային հիվանդություններով վարակված նյութերի հետ գործ ունեցող աշխատողներ, ձկնարդյունաբերական նավերում և ափամերձ ձեռնարկություններում գազանորսությամբ զբաղվող աշխատողներ

  գ) աշխատանքներ անտառային զանգվածների պայմաններում երկրաբանական-հետախուզական, տեղագրական-երկրաբաշխական և անտառաշինարարական դաշտային կազմակերպությունների աշխատողներ, փայտամթերման, լաստառաքման, խեժահանման գործով զբաղվող բանվորներ, անտառազանգվածների պայմաններում աշխատող շինարարներ և այլն
9. Կեսոնային հիվանդություն աշխատանք բարձր մթնոլորտային ճնշման պայմաններում կեսոններում, բարոխցիկներում աշխատողներ, ջրասույզներ և այլն

10. Խցանող

էնդարտերիիտ (թրոմբանգիիտ) 

երկարատև աշխատանք զգալի սառեցված պայմաններում ձկնորսներ, ձուկ մշակող գործարանների, միսկոմբինատների, սառցարանների հումքի արտադրամասերի բանվորներ, գազանորսական և կետորսական նավատորմի աշխատողներ, երկրաբան-տեղագրագետներ, խոնավ և ճահճոտ վայրերում փայտամթերմամբ, խեժահանմամբ, լաստառաքմամբ, անտառաշինարարությամբ զբաղվող բանվորներ, տորֆ մշակող բանվորներ, ջրաշատ հանքահորերի հանքաբանվորներ, գազի և նավթի հորատանցքերի հորատողներ, նրանց օգնականները
11. Ոտքերի երակների արտահայտված լայնացում` բարդացած բորբոքային (թրոմբոֆլեբիտ) կամ տրոֆիկ խանգարումներով երկարատև կանգնելը

ջուլհակներ, մանող բանվորներ, գրաշարներ, դազգահի բանվորներ, խոհարարներ, վաճառողներ, հացթուխներ, միսկոմբինատում մսաթափ անողներ, շպրիցովշչիկներ, ձուկ մշակողներ ձկնակոմբինատներում և այլն

12. Պրոֆեսիոնալ նորագոյացություններ    
ա) մաշկի ուռուցքներ (հիպերկերատոզներ, էպիթելիոմաներ, պապիլոմաներ, քաղցկեղ, լեյկոկերատոզ) ա) իոնացնող ճառագայթման ներգործությունը (ռենտգենային, գամմաճառագայթներ և այլ տեսակի ռադիոակտիվ ճառագայթումներ)

աշխատանքում ռադիոակտիվ նյութերի կամ իոնացնող այլ տեսակի ճառագայթումների հետ շփվող անձինք. ռենտգենյան կաբինետների անձնակազմը, ռենտգենյան փողերի և ռենտգենյան էկրանների փորձարկողները, դոզաչափումներ կատարողները: Մետաղառենտգենոլուսանկարմամբ, գամմադեֆեկտոսկոպիայով զբաղվող բանվորներ, արագացուցիչների, բետատրոնների, գամմատեղակայող և այլ աշխատանքների բանվորներ` կապված ճառագայթային ներգործության հետ

  բ) երկարատև շփումը քարածխի, նավթի, թերթաքարի թորումից ստացված նյութերի (ձյութ, կուպր, անտրացենային յուղ, անտրացենի, ֆենատրենի, ամինոազոմիացությունների ածանցյալներ, հանքաձյութ, պարաֆին և այլն) հետ քիմիական, կոքսաքիմիական, անիլիաներ-կարարական, քիմիկոդեղագործական, նավթավերամշակման գործարանների բանվորներ, տեքստիլ և արդյունաբերության այլ ճյուղերի ձեռնարկությունների բանվորներ, մամլող աղյուսագործներ, ասֆալտապատողներ, փայտը և մեկուսիչ նյութերը հագեցնող բանվորներ, տոլ, ռուբերոիդ մշակող բանվորներ, մրի արտադրության բանվորներ, ձյութագործներ, հակաքաղցկեղային և հորմոնալ դեղամիջոցների արտադրության աշխատողներ
բ) միզապարկի ուռուցքներ պապիլոմաներ, քաղցկեղ բենզոլային և նավթալինային ամինների (բենզիդին, դիանիզիդին, ալֆա-նավթիլամիններ) և ուրիշ ամինոմիացությունների (օրթոտոլուիդին, պարատոլուիդին և այլն) հետ երկարատև շփում ունենալը քիմիական, տեքստիլ և արդյունաբերական այլ ճյուղերի բանվորներ, որոնք շփվում են նշված նյութերի հետ
գ) շնչառական օրգանների ուռուցքներ. թոքերի, բրոնխների, վերին շնչառական ուղիների քաղցկեղ, լեյկոպլակիտներ ռադիոակտիվ հանքերի փոշի, ածխաձյութի, նիկելի միացությունների, մկնդեղի, քրոմի, ասբեստի և այլ փոշիներ շնչելը ռադիոակտիվ հանք արտահանող, վերամշակող, հետազոտող լեռնագործ բանվորներ. ածխաձյութի, նիկելի միացությունների, մկնդեղի բարձմամբ և օգտագործմամբ զբաղվող բանվորներ
դ) ոսկորների չարորակ նորագոյացություններ երկարատև շփում օստեոտրոպային ռադիոակտիվ նյութերի հետ ռադիոքիմիական, ռադիոլոգիական լաբորատորիաների և ռադիոքիմիական արտադրությունների աշխատողներ
ե) արյան հիվանդություններ. արյունագոյացման ապլաստիկ և հիպոպլաստիկ վիճակներ (սուր լեյկոզներ, քրոնիկական միէլոիդային լեյկոզ և արյան այլ չարորակ նորագոյացություններ) զանազան տեսակի իոնացնող ռադիացիայի ներգործություն իոնացնող ճառագայթման տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ
13. Ծայրամասային ներվերի և մկանների հիվանդություններ.    
ա) կայուն, հաճախ կրկնվող նևրալգիաներ, նևրիտներ, վզաուսային պլեքսիտներ, պոլինևրիտներ և պոլինևրալգիաներ (վեգետատիվ և խառը). միոզիտներ (միոֆասցիկուլիտներ): Ներվամկանային ապարատի հիվանդությունների խառը ձևեր (նևրոմիոզիտներ, վեգետոմիոզիտներ, միալգիաներ) մկանների սիստեմատիկ երկարատև ստատիկ լարվածություն, արագ տեմպերով միատեսակ շարժումներ, ներվային բների վրա ճնշում և նրանց միկրոտրավմատիզացիա: Վերջավորությունների սիստեմատիկ ցրտահարություն, իրանի կամ վերջույթների ստիպված դիրք հորատանցողներ, հորափոր հաստոցների, էլեկտրաքարշների մեքենավարներ, մաքրման հանքախորշերի հանքաբանվորներ, զառիվայր հանքաշերտերի հանքափորներ. կաղապարող-մամլողներ, դուր-գամողներ, դարբիններ, գլանողներ, դրոշմատպիչներ, հղկողներ, կոնվեյերի վրա աշխատող բանվորներ, էլեկտրամեքենաների փաթաթող բանվորներ, ձեռքի միջոցով փորողներ, ալմաստ հղկողներ, ձկնորսներ` ձկնորսական և որսորդական նավերի լողակազմը: Սառցարանների բանվորներ, անտառամթերման վրա աշխատող բանվորներ, խոնավ և ճահճոտ վայրերում աշխատող երկրաբան-տեղագրագետներ, երկրաբաշխներ. կթվորներ և այլն
բ) գոտկասրբոսկրային ռադիկուլիտ մարմնի ստիպված դիրքի կամ հաճախակի կռանալու հետ, ինչպես և ցրտի ներգործության, փոփոխական ջերմության, վիբրացիայի միկրոտրավմատիզացման հետ կապված ծանր ֆիզիկական լարվածություն հանքափորներ, հորատողներ, դարբիններ, գլանիչներ, անտառհատողներ և ճյուղեր կարողներ. երկրաբանական-հետախուզական արշավախմբերի աշխատողներ, ավտոբուսների, բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, տրակտորիստներ, լոկոմոտիվային բրիգադների աշխատողներ և այլն
14. Գրելու սպազմ և այլ տեսակի մասնագիտական դիսկինեզիաներ (կոորդինատոր նևրոզներ) բարձր կոորդինացիայի շարժումներ պահանջող և արագ տեմպով կատարվող աշխատանքներ սղագրողներ, գծագրողներ, մեքենագրուհիներ, հեռագրողներ, հաշվիչ մեքենաների օպերատորներ, ջութակահարներ, դաշնակահարներ, քարտեզագիրներ, փորագրողներ, մոնոտիպիստներ, լինոտիպիստներ և այլն
15. Վիբրացիոն հիվանդություն. անգիոնևրոզներ, անգիոտրոֆոնևրոզներ վիբրացիայի տեղական և ընդհանուր ներգործություն, սիստեմատիկ գերսառեցում աշխատանքն ընդհանուր և տեղական վիբրացիա առաջացնող պնևմատիկ և այլ գործիքներով (դուրգամողներ, դուրգամողներին օժանդակող բանվորներ, կտրատող բանվորներ, հորատողներ, փականագործ-թիթեղագործներ, հղկողներ, փայլեցնողներ, հորատանցողներ, փորող հաստոցի մեքենավարներ, մաքրման հանքախորշերի լեռնագործ բանվորներ, զառիվայր հանքաշերտերի հանքափորներ, վիբրահրապարակի մեքենավարներ, անտառահատներ, բետոնահարդարման մեքենավարներ, բետոնագործներ և այլն)
16. Քրոնիկական տենդովագինիտներ, դենդինիտներ, տենդոմիոզիտներ: Ստենոզացնող լիգամենտիտներ (ստիլոիդիտներ, դաստակային կանալի սինդրոմ, փակվող մատ) համապատասխան մկանների և կապանների սիստեմատիկ լարվածություն (կամ ճնշում համապատասխան ջլերի վրա) դրոշմողներ, մետաղալար կորզանողներ, ծեփագործներ, զոդողներ, դերձակներ, ներկարարներ. մեքենայով և ձեռքով սպիտակեղեն լվացողներ, սպիտակեղենը հարդամամլիչով և ձեռքով հարդուկողներ. մորթու և դրա հումքի արդյունաբերության չորացնող բանվորներ, էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեկուսացնող-փաթաթողներ. հացի գործարաններ, կաղապարների քսիչ բանվորներ և այլն
17. Քրոնիկական արտրիտներ, պերիարտրիտներ, ասեպտիկ օստեոնեկրոզներ, բուրիսիտներ, էպիկոնդիլիտներ, ոսկորների պաթոլոգիկ փոփոխություններ (կոտրվածքներ գերծանրությունից), ստիլոիդիտներ, օստեոխոնդրիտներ համապատասխան հոդերի շրջանում սիստեմատիկ ճնշում, վերջիններիս գերլարվածություն և տրավմատիզացիա, ցնցում, ջերմության խիստ փոփոխություններ, երկարատև սառեցում, վերջույթների մկանների զգալի լարվածություն հանքաբանվորներ, որմնադիրներ, տանիքագործներ, կամրջագործներ, պարկետագործներ, կաղապարող բանվորներ, հրակայուն նյութերի վրա աշխատողներ, լոկոմոտիվային բրիգադների աշխատողներ, խիստ ճահճակալած վայրերում աշխատող անտառահատներ, ճյուղեր կտրատողներ, փայտի ուղեմերձ բերողներ և այլն

18. Մաշկի սուր և քրոնիկական հիվանդություններ (դերմատիտներ, էկզեմաներ, տոկսիկոդերմիաներ), ֆոլիկուլյար ապարատի ախտահարում, տոքսիկ խոցոտում, մելանոդերմիաներ

ա) սիստեմատիկ շփում գրգռող նյութերի հետ (բևեկնախեժ, լաքեր, լուծող նյութեր, բուսական և հանքային յուղեր, քլորացված ածխաջրածիններ, մկնդեղի, քրոմի միացություններ, թթուներ, ալկալիներ, էպոքսիդային խեժեր, քարածխային և նավթային կուպր, բերիլիումի միացություններ, պոլիստիրոլային ձյութեր և այլ գրգռիչ նյութեր) ներկարարներ, լաքի գործով աշխատողներ, կահույքի արտադրության մեջ աշխատող ողորկողներ, բարիչներ, վերջնամշակողներ, հաստոցավարներ, քրոմազօծողներ, խածագծողներ, քիմիական, քիմիադեղագործական արտադրության մեջ աշխատողներ, որոնք շփվում են հիշյալ գրգռիչ նյութերի հետ. նավթատար նավերը մաքրող բանվորներ. ցեմենտի, ասբոցեմենտի, ասբոշիֆերի արտադրության բանվորներ, ասֆալտապատողներ, թունաքիմիկատների հետ շփվող գյուղատնտեսության աշխատողներ
բ) զգայագրգռող նյութերի (նիկել, ուրսոլ, ֆտորբերիլիում, դինիտրոքլորբենզոլ, բևեկնախեժ, անտիբիոտիկներ, սինթետիկ և բնական ձյութեր, ֆորմալին, քրոմի, սնդիկի միացություններ, նովոկաին, օրգանական ներկեր, ամինազին, տիֆեն, սինթետիկ և բնական կաուչուկ, կապրոլակտամ, վիտամիններ, ապակե թելի փոշի և այլն) հետ շփումը

նիկելազօծողներ, նիկելի էլեկտրոլիզով զբաղվող բանվորներ. ապարատավարներ, տոգորողներ, ներկարարներ. դեղագործական և միկրոբիոլոգիական արդյունաբերության բանվորներ, դեղատան աշխատողներ, ներկող և քիմիական լուծույթներ պատրաստողներ. կաշվի և կաշվի հումքի արդյունաբերության դաբաղողներ և այլն

  գ) տարբեր տեսակի իոնացնող ռադիացիայի ներգործություն այն անձինք, որոնք իրենց աշխատանքի պրոցեսում ենթարկվում են իոնացնող ճառագայթման (ռադիոլոգիական բաժանմունքների և լաբորատորիաների, ռենտգենյան կաբինետների անձնակազմ, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան էկրաններ փորձարկող, դոզիմետրիկ հետազոտություններ կատարող, մետաղառենտգենոգրաֆիա, ռենտգենյան սարքերի օգնությամբ ալմաստներ կորզող, գամմա-դեֆեկտոսկոպիա կատարող աշխատողներ և այլն
  դ) սիստեմատիկ շփում սառը կամ տաք ջրի հետ ձկնորսներ, սպիտակեղեն լվացողներ, ներկարարներ, մետաքս մանողներ, տորֆամշակողներ, լաստառաքներ, տարբեր ամաններ (արտադրական), պտուղներ և բանջարեղեն լվացողներ, աղելարի արտադրության աշխատողներ և այլն

19. Ճառագայթային հիվանդություն (դրա տարբեր ձևերը)

ա) քրոնիկական ճառագայթային հիվանդություն

պրոֆեսիոնալ ճառագայթման համար թույլատրված առավելագույն դոզայից ավելի իոնացնող ռադիացիայի սիստեմատիկ ներգործություն աշխատանքում իոնացված ռադիացիայի տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ
բ) սուր ճառագայթային հիվանդություն միանվագ կամ կարճ ժամանակով արտաքին իոնացված ռադիացիայի զանգվածային ներգործությունը կամ զգալի քանակով ռադիոակտիվ նյութերի և դրանց միացությունների թափանցումը օրգանիզիմի ներս աշխատանքում իոնացված ռադիացիայի տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ

գ) հյուսվածքների տեղական սուր

ռադիացիոն վնասվածք (ռադիացիոն այրվածքներ)

թափանցող ճառագայթման արտաքին լոկալ ներգործություն, ռադիոակտիվ նյութերի ապլիկացիոն ներգործություն աշխատանքում իոնացված ռադիացիայի տարբեր աղբյուրների հետ շփում ունեցող աշխատողներ
20. Ռադիոալիքների ներգործությունից առաջացած հիվանդություններ ՍՎՉ, ՈՒՎՉ, ՎՉ էլեկտրամագնիսական դաշտերի ներգործություն Ռադիոհաղորդումների ժամանակ, ռադիոօդերևութաբանության, հեռուստատեսության ռադիոկապի, բժշկության բնագավառում, մետաղների, ապահաղորդիչների ջերմամշակման ժամանակ սիստեմատիկաբար տարբեր դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների ներգործության ենթարկվող աշխատողները և այլն
21. Կատարակտա

ա) զգալի ինտենսիվության ճառագայթային էներգիայի սիստեմատիկ ներգործությունը (ինֆրակարմիր ճառագայթում, ուլտրամանուշակագույն. վերջինս եղջրաթաղանթի խորը վնասվածքի դեպքում. ռենտգենյան ճառագայթներ, գամմա-ճառագայթներ, նեյտրոններ, ՍՎՉ, ՈՒՎՉ, ՎՉ էլեկտրամագնիսական դաշտեր, օպտիկական քվանտային գեներատորների ճառագայթում)

զոդողներ, ավտոգենի վրա աշխատողներ, մետալուրգիական, թրծող վառարանների բանվորներ, դարբնոցամամլիչային արտադրության ջեռուցողներ, ապակի փչողներ, իոնացված ռադիացիայի, էլեկտրամագնիսական դաշտերի ներգործությանը ենթարկվող աշխատողներ. մինչև սպիտակ գույնի տաքացված մետաղներ մշակող բանվորներ և այլն
  բ) բենզոլի նիտրոմիացությունների (տրինիտրոտոլուոլի և այլն), նավթալինի սիստեմատիկ ներգործությունը բենզոլի նիտրոմիացությունների, նավթալինի հետ սիստեմատիկ շփում ունեցող աշխատողներ
22. Էլեկտրակարճատե-սություն ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործություն աշխատանքներ, որոնք կապված են գազազոդման և էլեկտրազոդման հետ և կատարվում են ուլտրամանուշակագույն ինտենսիվ ճառագայթման պայմաններում
23. Առաջադիմող կարճատեսություն մոտիկ տարածության վրա մանր առարկաների տարբերակման հետ կապված աշխատանք, որի ընթացքում պահանջվում է տեսողության մշտական լարում հիմքեր փորողներ, փորագրողներ, մանրադիտակի վրա աշխատողներ, տարածալուսանկարաչափներ, սպեկտրոսկոպիստներ, քարտեզագիրներ, փայլարե իրերի արտադրության հսկիչներ, ընդունողներ, բժշկական պատրաստուկներ և ամպուլաներով ու սրվակներով ներարկիչ լուծույթներ ստուգողներ և այլն
24. Կոնյունկտիվիտներ, կերատոկոնյունկտի-վիտներ գրգռող նյութերի (ծծմբաջրածին, դիմեթիլսուլֆատ, կուպրի, մալեինաթթվի անհիդրիդ, խինոներ, անտիբիոտիկներ, օրգանական լուծիչներ, ապակեթելի փոշի, մազերի փոշի և այլն) ներգործությունը վիսկոզային, սուլֆոցելյուլոզային արտադրության մանող, ներկող արտադրամասերի բանվորներ, մորթեգործներ, գրգռող քիմիական նյութերի հետ երկարատև շփվող աշխատողներ
25. Քրոնիկական կրկնվող լարինգիտներ` երգիչների իսկական հանգույցները ձայնալարերի սիստեմատիկ լարում երկար ժամանակ երգիչներ, ուսուցիչներ, հաղորդավարներ և այլն
26. Լսողության նվազում կոխլեար նևրիտի տիպով արտադրական ինտենսիվ աղմուկի կամ ուժեղ ձայնի սիստեմատիկ ներգործություն շարժիչ փորձարկողներ, օդաչուներ, բորտմեխանիկներ, ջուլհակներ, մանողներ, ոլորող-փաթաթողներ, դուրգամողներ, կաթսայագործներ, մեխագործներ, շրջահատողներ, փականագործ-թիթեղագործներ, դարբնոցամամլիչ, կոմպրեսորային, գնդիկների արտադրամասերի, առանցքակալների գործարանների բանվորներ, նավերի մեքենակաթսայատան բաժանմունքի անձնակազմը և այլն
27. Պսիխոնևրոզներ հոգեբուժական հիմնարկներում երկար ժամանակ հոգեկան հիվանդների անմիջական սպասարկում բժշկական աշխատողներ (բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ)

 

Հավելված հ. 2

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ-ՀԱՆԴԻՍԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.96 ՀՕ-43)

 

Հավելված հ. 3

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.96 ՀՕ-43)

 

Հավելված հ. 4

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.96 ՀՕ-43)

 

 

Հավելված հ. 5

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԸ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.96 ՀՕ-43)

 

 

Հավելված հ. 6

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.96 ՀՕ-43)

 

 

Հավելված հ. 7

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի 1992 թ.

հունիսի 2-ի հ.ն. 0646-1 որոշման

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԸ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.96 ՀՕ-43)