ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4472-Ա |
«18» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 18.11.2024թ. հ. 4472-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Ռիմա Եփրեմյան |
Գայի պողոտա, հ.18 շենք |
ավտոտնակ |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.01.2020թ. հ.356 վկայագրով, Ռիմա Եփրեմյանին փոխանցված ժառանգական գույքին, Գայի պողոտայի հ.18 շենքի հարևանությամբ գտնվող ստորգետնյա ավտոտնակին տրամադրել հասցե՝ Գայի պողոտա, հ.18/28 |
01083HCTLSYR |
|
2 |
Կարինե Պալյան |
Ն. Մառի փողոց, հ.12 շենք, հ.77 |
բնակարան |
Կարինե Պալյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Մառի փողոցի հ.12 շենքի հ.77 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.24092024-01-0004, ընդհ. բաժն. 6.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.08քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Մառի փողոց, հ.12 շենք, բն.77/1 |
01083BXPCRCE |
|
3 |
Կարինե Պալյան |
Ն. Մառի փողոց, հ.12 շենք, հ.77 |
բնակարան |
Կարինե Պալյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Մառի փողոցի հ.12 շենքի հ.77 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.24092024-01-0004, ընդհ. բաժն. 6.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 32.98քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Մառի փողոց, հ.12 շենք, բն.77/2 |
0108359WHCPW |
|
4 |
Մարինե Կարապետյան |
Արտաշիսյան պողոտա, հ.48 շենք, հ.61ա |
բնակարան |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 08.10.2024թ. հ.7965 վկայագրով, Մարինե Կարապետյանին փոխանցված` Արտաշիսյան հ.48 շենքի հ.61ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.48 շենք, բն.61/1 |
011138KYYREP |
|
5 |
Տարոն Խաչատրյան |
Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.27 |
ավտոտնակ |
Անշարժ գույքի առուվաճառքի 14.11.2024թ. հ.14348 պայմանագրով, Տարոն Խաչատրյանի կողմից ձեռք բերված գույքին՝ Դավթաշեն 1-ին թաղամասի հ.27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.27/12 |
01043J4ZSYX6 |
|
6 |
Կարեն Մխոյան |
Վարդանանց փողոց, հ.16/1 շենք, հ.30 |
տարածք |
«ԽԱՉԻԿ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վարդանանց փողոցի հ.16/1 շենքի հ.30 հասցեում գտնվող տարածքի /սեփ. վկ. հ.1473285/ բաժանման հատակագծով առանձնացվող 87.04քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վարդանանց փողոց, հ.16/1 շենք, շինություն հ.30/1 |
010637HK9ARL |
|
7 |
Սամվել Անոյան |
Շինարարների փողոց, հ.23/5 և Եղիազարյան փողոց, հ.52/4 |
շինություն |
08.11.2024թ. հ.01/19-Դ-128377-24-983 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Սամվել Անոյանի կողմից՝ Շինարարների փողոցի հ.23/5 և Եղիազարյան փողոցի հ.52/4 հասցեներում կառուցված հասարակական շինությանը տրամադրել հասցե՝ Շինարարների փողոց, հ.23/5 |
01013GGRX5PC |
|
8 |
Ռոստամ Շավոյան |
Սիսվանի |
բնակելի տուն |
Սիսվանի /Չայկինայի/ փողոցի հ.32 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 03.09.2024թ. հ.6399 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Սիսվանի փողոց, հ.32/1 |
01063NZQ5NWU |
|
9 |
Ալվինա Ղարիբյան, Տիգրան, Օֆելյա և Լիլիթ Սարգսյաններ |
Մյասնիկյան պողոտա, հ.4/16 |
շինություն |
Մյասնիկյան պողոտայի հ.4/16 հասցեում գտնվող օժան-դակ շինությանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրա-վունքի 11.10.2024թ. հ.5829 վկայագիր և սեփ. վկ.հ.2479728/ տրամադրել հասցե՝ Մյասնիկյան պողոտա, հ.4/31 |
010637Z9WB9M |
|
10 |
Վահագն Պետրոսյան |
Ծ. Իսակովի պողոտա, հ.27/66 և հ.27/3 |
շինություն |
16.10.2024թ. հ.01/19-Դ-127861-24-856 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Վահագն Պետրոսյանի կողմից՝ Ծ. Իսակովի պողոտայի հ.27/66 և հ.27/3 հասցեներում կառուցված հասարակական շինությանը տրամադրել հասցե՝ Ծովակալ Իսակովի պողոտա, հ.27/3 |
01073ULWKSQJ |
|
11 |
Արտակ Սարգսյան |
Բուժաշխատողների |
հողամաս |
Մովսես Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող, Բուժաշխատողների /Նորքի 17-րդ/ փողոցի հհ.144/1, 144/2, 144/3 և 144/4 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.12042024-01-0359, հ.12042024-01-0299, հ.14112024-01-0116 և հ.14112024-01-0137/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բուժաշխատողների փողոց, հ.115/5 |
01093PRRYFVS |
(հավելվածը փոփ. 28.11.24 N 4659-Ա)
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2024, N 4659-Ա | 04.12.2024, N 4472-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|