ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4664-Ա |
«29» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 4-ի նիստի արձանագրությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշման շրջանակներում բնակարանային հաշվառման վերցնելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները մերժել՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 29.11.2024թ. հ. 4664-Ա որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.12.2018Թ. Հ.1419-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԵՐԻ
NN ը/կ |
Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը |
Համայնքի անվանումը Դիմումի տրման օրը, ամիսը, տարեթիվը |
Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ֆունկ-ցիոնալության սահմանափակման աստիճանը, վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը |
Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամներ |
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները և պատճառաբա-նությունները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
Արտաշես Մելիքսեթի Թևոսյան |
Էրեբունի վարչական շրջան 13.08.2024թ. |
2-րդ խմբի զինհաշմանդամ 1994թ. 09.11.2018թ. Հ.36/1198 |
1 անձ ինքը՝ Արտաշես Թևոսյան |
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-18042024-99-0330 տեղեկանքի համաձայն՝ 1998թ.-ի մարտի 1-ից առ սույն տեղեկանքի տրամադրման օրը Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացու կողմից կնքված անշարժ գույքի ձեռքբերման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է քաղաք Երևան, Շենգավիթ Նորագավիթի 3-րդ փողոց 1-ին նրբանցք 18/1 բնակելի տուն հասցեով անշարժ գույքի նկատմամբ, իսկ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է քաղաք Երևան, Շենգավիթ Նորագավիթի 3-րդ փողոց 1-ին նրբանցք 18/1 բնակելի տուն /ձեռքբերման ամսաթիվ՝ 05.11.2007թ., օտարման ամսաթիվ՝ 17.05.2011թ./ հասցեով անշարժ գույքի, Շենգավիթ, «Նոր Ուղի» կոլտ. 1-ին հողատարածքի թիվ 130 հողամասի /ձեռքբերման ամսաթիվ՝ 27.05.1995թ., օտարման ամսաթիվ՝ 27.03.2006թ./ նկատմամբ: |
2 |
Ավետիք Արկադիի Բադալյան |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան 27.05.2024թ. |
Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում /2-րդ խմբի հաշմանդամ/ հաշմանդամություն ունեցող 2000թ. 30.04.2024թ. Հ.36/894 |
1 անձ ինքը՝ Ավետիք Բադալյան |
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-18042024-99-0278 տեղեկանքի համաձայն՝ Ավետիք Բադալյանի անվամբ ք.Երևան, Ս. Օհանովի փողոց հ.17 շենք, հ.11 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: |
3 |
Արայիկ Սամվելի Օրդուբեկյան |
Էրեբունի վարչական շրջան 27.08.2024թ. |
Մարտական հերթապահության ժամանակ զոհված 02.09.2016թ. 26.12.2023թ. Հ.36/2994 |
1 անձ մայրը՝ Ժենյա Թովմասյան |
Անձի՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման բոլոր հասցեների վերաբերյալ 21.08.2024թ. հ.240097009143 տեղեկանքի համաձայն՝ քաղաքացի Թովմասյան Ժենյան 18.09.2015թ-ից 22.12.2016թ.-ը հաշվառված է եղել ԼՂՀ Բերձոր Բերձորի 3-րդ թղմ. տ.25 հասցեում: |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|