ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 857-Ա
«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 385,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05513266) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 04108135413 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N 359098802 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 5161928 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 857-Ա որոշման |
«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ամառային անվճար հանգիստ տրամադրել Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև` Վրաստանի հայաբնակ բնակավայրերի անապահով ընտանիքների տարեկան 1000 երեխաների՝ Ծաղկաձորի «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» ամառային ճամբարում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) «Ջինիշյան Հիշատակի» հիմնադրամ (Հայաստան, Երևան, Աբովյան 34, բն․5)– տարեկան 4,850,000 դրամ. 2) «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (E.V.2/Domberg 273, Deutschland)–տարեկան՝ 8,500,000 դրամ. 3) «Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France)– տարեկան՝ 8,000,000 դրամ. 4) «Քինդեր Միշընսվերք» բարեգործական կազմակերպություն ("Die Sternsinger" e.V.Stephanstraշe 35 52064 Aachen, Germany)– տարեկան՝ 5,500,000 դրամ. 5) «ՔՆԵՎԱ Նյու Յորք» բարեգործական կազմակերպություն (1011 First Avenue New York, N.Y. 10022-4195, USA)– տարեկան 5,000,000 դրամ. 6) Ֆրանցիսկ Քոֆլեր (2 Wilhelm Str. 93, 50321 Bruehl, Germany) - տարեկան՝ 7,000,000 դրամ. 7) «Ասոսասիոն Ալյանս Արմենիեն» բարեգործական կազմակերպություն (10B Rue Thouin 3, Paris, France)-տարեկան մոտ 12,500,000 դրամ. 8) «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)» (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA)- տարեկան՝ 22,000,000 դրամ. 9) Անի Ճուհերեան (10 rue Lavoisier 75008 Paris, France)-տարեկան 19,000,000 դրամ. 10) «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (State Route 66 FL-4-2 Tinton Falls, NY USA)– տարեկան՝ 15,000,000 դրամ. 11) «Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Lorenzonistraշe 62 81545 Munich, Germany)- տարեկան՝ 10,550,000 դրամ. 12) Ֆերիդ Թեջիմեր (100 Northdale RoadToronto, Ont. M2L 2M1, Canada)- տարեկան՝ 7,500,000 դրամ. 13) Եղբայր Էլուա Հաննոն (Prieurռ Notre Dame du Cռnacle 5 bis rue du Prieurռ,03260 Saint Germain des Fossռs, France)- տարեկան՝ 3,000,000 դրամ: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանության Տիրամայր Հայաստանի Կուսաստան» կրոնական կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 05513266 (Գյումրի, Ե. Չարենցի 6) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաք Սարալանջի 2, «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» ճամբար, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
385,200,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի, Երևան քաղաքի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ բնակավայրերի անապահով ընտանիքների 6-ից 16 տարեկան 1000 երեխաներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ճամբարի մասնաշենքերի և տարածքի վերանորոգման և վերակահավորման աշխատանքների իրականացում՝ 180,000,000 դրամ (տարեկան՝ 60,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․ 2) ճամբարի կոմունալ-կենցաղային ծախսեր՝ 28,500,000 դրամ (տարեկան՝ 9,500,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․ 3) սննդի, տնտեսական պարագաների, գրենական պիտույքների, սպորտային գույքի, հագուստեղենի և կոշկեղենի ձեռքբերման ծախսեր՝ 114,000,000 դրամ (տարեկան՝ 38,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․ 4) ճամբարի գործունեության, ինչպես նաև ճամբարականներին բաժանելու համար կոշկեղենի, հագուստի, հիգիենիկ, տնտեսական պարագաների, գրենական պիտույքների, կահույքի ներմուծում կամ ձեռքբերում՝60,000,000 դրամ (տարեկան՝ 20,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․ 5) ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման ծախսեր՝ 2,700,000 դրամ (տարեկան՝ 900,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ճամբարի մասնաշենքերի և տարածքի վերանորոգման և վերակահավորման աշխատանքների իրականացում՝ 180,000,000 դրամ (տարեկան՝ 60,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 2) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 15,000,000 դրամ (տարեկան՝ 5,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 3) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 7,500,000 դրամ (տարեկան՝ 2,500,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 4) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ (տարեկան՝ 1,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 5) հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ (տարեկան՝ 1,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 6) տնտեսական ապրանքների, սպորտային գույքի, հագուստեղենի և կոշկեղենի ձեռքբերում՝ 7,500,000 դրամ (տարեկան՝ 2,500,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 7) գրենական պիտույքների ձեռքբերում 1,500,000 դրամ (տարեկան՝ 500,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 8) սննդի ձեռքբերում՝ 105,000,000 դրամ (տարեկան՝ 35,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 9) կոշկեղենի, հագուստի, հիգիենիկ, տնտեսական պարագաների, գրենական պիտույքների, կահույքի ներմուծում կամ ձեռքբերում՝ 60,000,000 դրամ (տարեկան՝ 20,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․ 10) ֆինանսական և ծրագրային աուդիտի ծառայությունների ձեռքբերում՝ 2,700,000 դրամ (տարեկան 900,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպչական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և Ծաղկաձորի քաղաքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|