Գլխավոր տեղեկություն
Номер
N 4554-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 27.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
25.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
25.11.2024
Дата вступления в силу
28.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4554-Ա

«25» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.6 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԲԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 34.31ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարգարիտ Ռուբիկի Բադալյանի (ծնված 29.03.1967թ.) դիմումը (20.10.2020թ.բ.1888330)։ Երևանի Շենգավիթ, Ն.Շենգավիթ 2-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 334.31քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.12.2020թ. հ.ԱՏ-29122020-01-0608 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.02.2024թ. հ.Հ-835 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.11.2024թ. հ.20-Ել-Շ-1315-20 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 2-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.6 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 2-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարգարիտ Ռուբիկի Բադալյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 334.31քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 34.31քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մարգարիտ Ռուբիկի Բադալյանին։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից Մարգարիտ Ռուբիկի Բադալյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 2-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.6 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

6. Ընդունել ի գիտություն, որ.

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան