Գլխավոր տեղեկություն
Номер
N 4550-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 27.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
25.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
25.11.2024
Дата вступления в силу
28.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4550-Ա

«25» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Ղ.ՓԱՐՊԵՑՈՒ ՓՈՂՈՑ Հ.26 ՇԵՆՔ Հ.23 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԵՎՈՆ ԿԱՐԵՆԻ ԳՈՒԼԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՎԱՀԵԻ ԳՈՒԼԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 03.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 28.09.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «ՆԱԽԱԳԻԾՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 11.09.2018թ. տրված շինությունների բնութագիրը, Ղ.Փարպեցի փողոց հ.26 շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 06.07.2023թ. հ.ԱՏ-06072023-01-0081 տեղեկանքը, Ղ.Փարպեցի փողոց հ.26 շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումները (10.11.2023թ. հ.Դ-140001-23, 02.01.2024թ. հ.Դ-24-24, 25.07.2024թ. հ.Դ-95481-24).

1. Երևան, Կենտրոն, Ղ.Փարպեցու փողոց հ.26 շենքի հ.23 հասցեում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18122023-01-0114 վկայական, ինքնակամ շինության ՀՀ կադաստրի կոմիտեում օրենքով սահմանված ժամկետում հաշվառված լինելու վերաբերյալ 23.01.2024թ. հ.ԱՏ-2312024-01-0907 տեղեկանք) քաղաքացիներ Լևոն Կարենի Գուլասարյանի և Գայանե Վահեի Գուլասարյանի կողմից ինքնակամ իրականացված 134.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի բնակարան, ձեղնահարկ) ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2680000 (երկու միլիոն վեց հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան