Գլխավոր տեղեկություն
Номер
N 1094-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.11.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2024
Дата вступления в силу
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1094-Ա

 

ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2024 թվականի դեկտեմբերի 7-12-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ