Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2024
Принят
Թումանյան համայնքի ավագանի
Дата принятия
22.11.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
22.11.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2024 թվական N 101-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ, 14-րդ հոդվածների պահանջներով՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1 և 2-ի։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -11

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ

ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ՌԱՖԻԿ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Թումանյան համայնքի

ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի

101-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Տեղական տուրքեր.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար`

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

- Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կառուցվող` մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար` տասնհինգ հազար դրամ,

- մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

բ. 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում` հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100 հազար դրամ,

- 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200 հազար դրամ,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամ,

1-ին ենթակետի համաձայն` շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները՝գոտի 17-20, գոտիականության գործակից՝ 1.0,

գ. 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների համար`

- 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

- 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

-1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

- 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հարյուր հազար դրամ,

դ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամ:

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.

4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

5) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

6) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

7) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

9) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` երեք հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` հինգ հազար հիսուն դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` վեց հազար հինգ հարյուր դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասը հազար հիսուն դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասներկու հազար հինգ հարյուր հիսուն դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` քսաներկու հազար հինգ հարյուր հիսուն դրամ,

բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` երեք հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` հինգ հազար հիսուն դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում վեց հազար հինգ հարյուր դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասը հազար հիսուն դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` տասներկու հազար հինգ հարյուր հիսուն դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` քսաներկու հազար հինգ հարյուր հիսուն դրամ,

10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

ա. առևտրի օբյեկտների համար` քսանհինգ հազար դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` երեսուն հազար դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար` մեկ հարյուր հազար դրամ,

դ. խաղատների համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ,

ե. շահումով խաղերի համար` մեկ հարյուր հիսուն հազար դրամ,

զ. վիճակախաղերի համար` հիսուն հազար դրամ.

12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` չորս հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` յոթ հազար հինգ հարյուր դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` տասներկու հազար հինգ հարյուր դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` տասնյոթ հազար հինգ հարյուր դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` քսանհինգ հազար դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` հիսուն հազար դրամ,

բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` մեկ հազար դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` երկու հազար դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` չորս հազար դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` ութ հազար դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` տասնհինգ հազար դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` քսանհինգ հազար դրամ,

13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հազար հինգ հարյուր դրամ,

14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` մեկ հազար դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` մեկ հազար յոթ հարյուր հիսուն դրամ,

գ. սոցիալական գովազդի համար` զրո դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` յոթ հարյուր հիսուն դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով, երեք հարյուր յոթանասունհինգ դրամ,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով՝ յոթանասունհինգ դրամ,

15) Համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` հինգ հազար դրամ.

17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ.

18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` երեք միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` հինգ միլիոն դրամ.

19) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

ա. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար` օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ տասը հազար ՀՀ դրամ,

բ. հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազար ՀՀ դրամ,

20) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար` հինգ հազար դրամ` մեկ քառակուսի մետրի համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

ՌՈՒԶԱՆՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության 

Լոռու մարզի Թումանյան համայնքի

ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի

101-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Տեղական վճարներ.

1) Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 ( հինգ հազար) ՀՀ դրամ,

բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10000 ( տասը հազար) ՀՀ դրամ,

գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 ( տասնհինգ հազար ) ՀՀ դրամ,

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ,

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝

ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 ( տասնհինգ հազար) ՀՀ դրամ,

բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,

գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 ( հիսուն հազար ) ՀՀ դրամ,

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝

ա.մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 ( տասնհինգ հազար) ՀՀ դրամ,

բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 ( երեսուն հազար) ՀՀ դրամ,

գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,

դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

ա. մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 250 ( երկու հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,

բ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 300 ( երեք հարյուր ) ՀՀ դրամ,

գ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 350 (երեք հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ,

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը՝

ա. բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

բ. ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 100 /մեկ հարյուր /ՀՀ դրամ,

8) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 /հիսուն/ ՀՀ դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 50 /հիսուն /ՀՀ դրամ,

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 15 /տասնհինգ /ՀՀ դրամ,

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 /տասը/ ՀՀ դրամ. իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ ՀՀ դրամ,

ե. արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 /տասը /ՀՀ դրամ,

9) ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ 8-րդ ենթակետի ա.-ե. պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

ա. ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ 8-րդ ենթակետի ա.-ե. պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` 3000 /երեք հազար /ՀՀ դրամ, կամ

բ. ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 8-րդ ենթակետի ա.-ե. պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` 10000/տասը հազար / ՀՀ դրամ.

10) ոռոգման ջրի մատակարարման համար այն բնակավայրերում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի. 10 /տասը / ՀՀ դրամ,

11) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ 6/վեց/ ՀՀ դրամ մեկ ք.մ.համար,

12) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ 2500/ երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:

ա. համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի և հարակից հայաբնակ տարածքների բռնի տեղահանված բնակիչների օգտվող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ զրո դրամ,

13) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ 2500 /երկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ,

ա. համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի և հարակից հայաբնակ տարածքների բռնի տեղահանված բնակիչների օգտվող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ զրո դրամ,

14) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. զրո ՀՀ դրամ,

15) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով. 200/երկու հարյուր/ ՀՀ դրամ,

16) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի համար՝ զրո ՀՀ դրամ,

17) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար ՝ մեկ փաստաթղթի համար՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

18) համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ փոխհատուցման վճարի չափով սահմավում է՝

ա. կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն՝ 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ,

բ. ծննդօգնության թեթև միջամտություն՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

գ. ծննդօգնության ծանր միջամտություն՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

դ. վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում կախված կենդանու տեսակից բացառությամբ գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների՝

- մանր կենդանիներ՝ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

- խոշոր կենդանիներ՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

ե. կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

զ. ախտահանություն՝ 1քմ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

է. միջատազերծում՝ դեզինսեկցիա՝ 1քմ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

ը. կրծողների ոչնչացում՝ դեռատիզացիա՝ 1քմ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

թ. արհեստական սերմնավորում՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

ժ. մանր կենդանու հերձում՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

ի. խոշոր կենդանու հերձում՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ,

լ. կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից յուրաքանչյուր այցելությունը՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

խ. կենդանիների նախասպանդային զննում կախված կենդանու տեսակից՝

- մանր կենդանիներ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

- խոշոր կենդանիներ՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ,

ծ. կենդանիների հետսպանդային զննում կախված կենդանու տեսակից՝

- մանր կենդանիներ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,

- խոշոր կենդանիներ՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ,

19) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ,

20) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ զրո ՀՀ դրամ,

21) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝

- համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի մեկ ամսվա վճար` 10/տասը/ ՀՀ դրամ,

ա. համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի սպասարկման վճարի չափը մեկ ամսվա համար` 6/վեց/ՀՀ դրամ,

բ. համայնքի սեփականություն չհանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի վճարի չափը մեկ ամսվա համար` 6/ վեց /ՀՀ դրամ,

22) սրահները օգտագործման տրամադրելու համար 1 օրվա վճարը՝ 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ,

23) համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու համար վճար սահմանել՝

ա. միկրոավտոբուս՝ 50 կմ համար՝- 15000/տասնհինգ հազար/ՀՀ դրամ, մինչև 100 կմ համար՝- 25000/քսանհինգ հազար/ՀՀ դրամ, իսկ 100 կմ ավելի յուրաքանչյուր 1 կմ համար՝ 250/երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,

բ. բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուր ժամվա համար՝ համայնքում հաշվառված բնակիչների համար՝- 14000/տասնչորս հազար/ ՀՀ դրամ, իսկ համայնքում հաշվառում չունեցող բնակիչների համար՝-15000/տասնհինգ հազար /ՀՀ դրամ,

գ. ինքնաթափ մեքենա ՝ 1կմ համար՝համայնքում հաշվառված բնակիչների համար՝ -600/վեց հարյուր/ ՀՀ դրամ, իսկ հաշվառում չունեցող բնակիչների համար՝- 800/ութ հարյուր/ ՀՀ դրամ,

դ. հացահատիկի շարքացան՝ 1հա համար՝ -12000/տասներկու հազար/ ՀՀ դրամ,

ե. կուլտիվատոր ՝ 1հա համար՝ -25000/քսանհինգ հազար /ՀՀ դրամ,

զ. հողաֆրեզ՝ 1հա համար՝ - 60000/վաթսուն հազար/ՀՀ դրամ,

է. կարտոֆիլ ցանող՝ 1հա համար՝ -15000/տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,

ը. կարտոֆիլ հանող՝ 1հա համար՝ -15000/տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,

թ. կոմբայն՝ 1հա համար՝ -35000/երեսունհինգ հազար /ՀՀ դրամ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

ՌՈՒԶԱՆՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան