Գլխավոր տեղեկություն
Номер
N 4506-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 22.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
20.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
20.11.2024
Дата вступления в силу
23.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4506-Ա

«20» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.11.2024թ.

հ. 4506-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վերգուշ Գրիգորյան և Դավիթ Հունանյան

Նորագավիթ 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.16

հողամաս

Վերգուշ Գրիգորյանին և Դավիթ Հունանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.16 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30112021-01-0183, պարիսպ՝ 13.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 423.9քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նորագավիթ 6-րդ փողոց, 2-րդ փակուղի, հ.16/1

0111393XKEBW

 

2

Վահագն Նահապետյան
/լիազորված անձ/
Սարգիս Մինասյան
/սեփականատեր/

Գուսան Շերամի փողոց, հ.5 շենք, հ.12

բնակարան

Սարգիս Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Գուսան Շերամի փողոցի հ.5 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22102024-01-0241, ընդհ. բաժն. 1.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գուսան Շերամի փողոց, հ.5 շենք, բն.12/1

01073UZUMX87

 

3

Գոռ Հարությունյան
/լիազորված անձ/
Կարեն Զախարյան
/սեփականատեր/

Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, հ.27

բնակարան

Կարեն Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.145 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102024-01-0302, ընդհ. բաժն. 3.20քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.72քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, բն.27/1

01123DLXQFRN

 

4

Գոռ Հարությունյան
/լիազորված անձ/
Կարեն Զախարյան
/սեփականատեր/

Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, հ.27

բնակարան

Կարեն Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.145 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102024-01-0302, ընդհ. բաժն. 3.20քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 27.78քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զաքարիա Քանաքեռցու փողոց, հ.145 շենք, բն.27/2

01123JWEWZVB

 

5

Սիրանուշ Վարդանյան

Ն. Չարբախի 8-րդ փողոց, հ.44

հողամաս

Սիրանուշ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախի 8-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.23082024-01-0370/ բաժանման հատակագծով առանձնացվող 199.87քմ մակերեսով մաս 2-ին տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 8-րդ փողոց, հ.44/1

01113JXAPDGU

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան