Գլխավոր տեղեկություն
Номер
N 814-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.11.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.11.2024
Дата вступления в силу
23.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 814-Ա

 

«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 338,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անհոգ մանկություն, ապահով ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05513266) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N 02108133571 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 33,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված՝ N 7133123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 402654358 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 814-Ա որոշման

 

«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

1) Տիրամայր Հայաստանի Կուսաստանի Պողոսյան կրթահամալիրում անվճար պահել և դաստիարակել 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 60 երեխաների ու պատանիների Հայաստանի բոլոր մարզերից, անկախ նրանց կրոնական պատկանելիությունից: Երեխաները հաճախում են պետական դպրոցներ, ապա վերադառնում են կրթահամալիր:

2) Տիրամայր Հայաստանի Կուսաստանի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնում աջակցել աղքատության մեջ գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ և կարիքավոր ծերերին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Պողոսյան» հիմնադրամ (Avenue Franklin Roosevelt 67 B - 1050 Bruxelles, Belgium)– տարեկան 12,500,000 դրամ.

2) Ռեյմոն Կույումջյան (Kobe Port P.O. Box 531,4-11 Kotonoo-CHO 2-Chome, Chuo-Ku Kobe-Japan) - տարեկան 10,000,000 դրամ .

3) «Օվղը Դ՛Օրիան» բարեգործական կազմակերպություն (3 avenue de la Gare, 35600 Redon, France)-տարեկան 10,000,000 դրամ.

4) «Քնեվա Քանադա» բարեգործական կազմակերպություն (1247 Kilborn Place,Ottawa, Ontario K1H 6K9, Canada) – տարեկան 10,000,000 դրամ.

5) «Ասոսասիոն Ալյանս Արմենիեն» բարեգործական կազմակերպություն (10B Rue Thouin 3, Paris, France) -տարեկան 8,700,000 դրամ.

6) «Միսիոն Անֆանս» բարեգործական կազմակերպություն (19 Avenue Des Papalins, Monaco)- տարեկան 2,600,000 դրամ.

7) «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)» բարեգործական կազմակերպություն (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA)– տարեկան 15,000,000 դրամ.

8) ԱՄՆ հայ համայնք (Inc 1587 Palmer Springfield, PA, USE )– տարեկան 10,000,000 դրամ.

9) Փիթր Ոսբիկիան (408 Pond View Drive Mooresroun, NJ 08057, USA)– տարեկան 10,000,000 դրամ.

10) Աննա Կազանչյան (25 Allegra CT White Plains, NY, USA)– տարեկան 12,000,000 դրամ.

11) Վալերի Աուբերսոն (2 Via Castagnone, Sul Naviglio 20063, Italy)– տարեկան 3,000,000 դրամ.

12) Մարլեն Երևանյան (18933 La Montana Place Tarzana, CA 91396, USA) – տարեկան 2,000,000 դրամ.

13) «Ֆոքուս ին չիլդրեն նաու» հիմնադրամ (17412 Ventura Blvd #689 Encino, CA 91316 - USA)–տարեկան 7,000,000 դրամ:

4.

Ծրագիրը կատարողը

«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 05513266 (հասցե` քաղ. Գյումրի, Ե. Չարենցի 6)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաք, Ե․Չարենցի 6, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

338,400,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) Տիրամայր Հայաստանի Կուսաստանի «Պողոսյան կրթահամալիր» հաճախող 3-18-ից տարիքի մոտ 60 երեխաներ ու պատանիներ, ովքեր ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող ընտանիքներում կամ միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ են.

2) Տիրամայր Հայաստանի Կուսաստանի «Ծերերի ցերեկային խնամքի» կենտրոն հաճախող մոտ 50 միայնակ ծերեր.

3) Հայաստանի բոլոր մարզերի, անապահով ընտանիքները, որոնց ցուցակները կազմվել են տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին՝ ընտանիքների սոցիալական նկարագիրների մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա:

Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուներն են հանդիսանում 1000-ից ավելի ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը

և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) շենքի շահագործման և կոմունալ-կենցաղային ծախսեր՝ 171,000,000 դրամ (տարեկան՝ 57,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027

թվականի դեկտեմբերի 31-ը.

2) երեխաներին և ծերերին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ` 60,000,000 դրամ (տարեկան սննդի ծախսը կազմում է 20,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) դպրոցահասակ երեխաների դպրոցական տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո: Երեխաներին գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում` 3,300,000 դրամ (տարեկան՝ 1,100,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը.

4) երեխաների բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 5,100,000 դրամ (տարեկան՝ 1,700,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը.

5) կենտրոնի գործունեության, ինչպես նաև անապահով ընտանիքներին բաժանելու համար սննդամթերքի, հագուստի, կոշիկի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, հիգիենայի պարագաների, դպրոցական և գրենական պիտույքների ներմուծում կամ ձեռքբերում՝ 90,000,000 դրամ (տարեկան 30,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

6) ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր՝ 9,000,000 դրամ (տարեկան 3,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 12,000,000 դրամ (տարեկան՝ 4,000,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

2) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում` 3,000,000 դրամ (տարեկան՝ 1,000,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

3) հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ (տարեկան՝ 500,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

4) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 33,000,000 դրամ (տարեկան՝ 11,000,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

5) շենքերի և տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 121,500,000 դրամ (տարեկան՝ 40,500,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

6) սննդի ձեռքբերում՝ 60,000,000 դրամ (տարեկան՝ 20,000,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

7) գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում՝ 3,300,000 դրամ (տարեկան՝ 1,100,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

8) տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 5,100,000 դրամ (տարեկան՝ 1,700,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

9) սննդամթերքի, հագուստի, կոշիկի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, հիգիենայի պարագաների, դպրոցական և գրենական պիտույքների ներմուծում կամ ձեռքբերում՝ 90,000,000 դրամ (տարեկան՝ 30,000,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի.

10) ֆինանսական և ծրագրային աուդիտի ծառայությունների ձեռքբերում՝ 9,000,000 դրամ (տարեկան՝ 3,000,000 դրամ) առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպչական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև` Գյումրու համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան