ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4459-Ա |
«15» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՓՈՂՈՑ, Հ.70/6 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՐՏՈՒՆ ԳԱՐԵԳԻՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՓՈՂՈՑ, Հ.70/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 12.08.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից 23.01.2023թ. տրված եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (11.01.2023թ. Դ-2878-23, 30.05.2024թ. Դ-69488-24, 09.10.2024թ. Դ-128822-24).
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց, հ.70/6 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 27,14քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման։
2. Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոց, հ.70/6 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15122021-01-0388 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022B9UFQ3) քաղաքացի Մարտուն Գարեգինի Կարապետյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 4,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /խանութ/) ճանաչել օրինական։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 44892 (քառասունչորս հազար ութ հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 3-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Սասունցի Դավթի փողոց, հ.70/10 հասցեում գտնվող 10.0քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022EZZLTY), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
5. Սույն որոշման 4-րդ կետում նշված 10.0քմ մակերեսով հողամասի գործառական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Մարտուն Գարեգինի Կարապետյանին, այսուհետ՝ Գնորդ։
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 4-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |