Գլխավոր տեղեկություն
Номер
N 4449-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.11.2024
Дата вступления в силу
21.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4449-Ա

«15» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.135/26 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱ ՀՐԱՅՐԻ ՇԱԼՋՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.10.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 06.03.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ՈՒՄԱՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 10.07.2024թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (07.04.2022թ. հ.Դ-2765-22, 12.05.2022թ. հ.Դ-18421-22, 17.05.2022թ. հ.Դ-20423-22, 07.03.2023թ. հ.Դ-27681-23, 17.07.2024 հ.Դ-91495-24, 21.08.2024թ. հ.Դ-106577-24).

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Շենգավիթ վարչական շրջան, Նոր Խարբերդի 4-րդ փողոց հ.135/26 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման։

2. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Նոր Խարբերդի 4-րդ փողոց հ.135/26 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.01.2008թ. հ.2440090 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022S6RIQW) քաղաքացի Արա Հրայրի Շալջյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 112.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ /1-ին հարկ՝ 22.2 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 80.3 քառ.մետր, լողավազան՝ 9.8 քառ.մետր/) ճանաչել օրինական։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 221119 (երկու հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան