Գլխավոր տեղեկություն
Номер
N 447
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.09.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1992/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1992 թվականի N 447

քաղ. Երևան

 

«ՀԱՅԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԱՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով «Հայբիոտեխնոլոգիա» ԳԱՄ-ի կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների կարևորությունն առողջապահության ոլորտի զարգացման գործում և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

«Ֆարմինդուստրիա» կորպորացիայի հետ կնքված պայմանագրով «Հայբիոտեխնոլոգիա» ԳԱՄ-ի կողմից կատարվող հետազոտական աշխատանքներն ազատել ավելացված արժեքի հարկից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.07.1997, N 293 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան